Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հովտաշուշանը շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Հայտնի է մեկ տեսակ՝ մայիսյան հովտաշուշանը՝ իր տարատեսակներով ու ենթատեսակներով: Տարածված է Կովկասում, Արևելյան Սիբիրում, Հյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ում վայրի վիճակում չի հանդիպում. մշակվում է որպես գեղազարդիչ բույս: Մշակության մեջ տարածված են խոշորածաղիկ, խայտաբղետ, լայնատերև տեսակները՝ սպիտակ, վարդագույն, միաթերթ կամ բազմաթերթ, հաճելի բուրմունքով, թավշե զանգականման ծաղիկներով:
Վայրի հովտաշուշանի կոճղարմատը սողացող է: Ծաղկակրի բարձրությունը մինչև 20 սմ է: Տերևներն արմատամերձ են, լայն օվալաձև, նշտարաձև, հակադիր ձվաձև, զուգահեռաջիղ, ամբողջաեզր: Ծաղկաբույլը միակողմանի նուրբ ողկույզ է, ծաղիկները՝ կանոնավոր, սպիտակ, զանգականման, հաճելի բուրմունքով: Պտուղը գնդաձև, կարմիր հատապտուղ է: Սերմերը բաց դեղնավուն են: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնին և այլն: Պատրաստուկներն օգտագործվում են սրտի սուր և քրոնիկական, լյարդի, աչքի և այլ հիվանդությունների ժամանակ, նաև որպես միզամուղ ու լեղամուղ միջոց: Բույսի բոլոր օրգանները թունավոր են: