Այբուբեն
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
Արագ Որոնում


Զայսանյան սաքսաուլ
Սաքսաուլը թելուկազգիների ընտանիքի ոչ խոշոր ծառ կամ թուփ է: Հայտնի է 10 տեսակ՝ տարածված Ասիայի անապատներում և կիսաանապատներում: Միջին Ասիայում հանդիպում է 3 տեսակ՝ սպիտակ, սև և զայսանյան:
Ճյուղավորումը եղանաձև է, ընձյուղները հատվածավոր են, դյուրաբեկ: Սաղարթը խիտ է կամ նոսր, ամռանը՝ կանաչ, ձմռանը՝ մոխրագույն կամ գորշավուն: Տերևները հակադիր են, փոքրիկ` ցողունին սեղմված անգույն թեփուկների ու թմբիկների տեսքով: Ծաղիկները երկսեռ են` մեկական նստած թեփուկանման ծաղկակիրների ծոցերում: Սաքսաուլը բազմանում է սերմերով և արմատային մացառներով, երբեմն առաջացնում է անտառներ: Կարևոր տնտեսական նշանակություն ունի. բնափայտն ամուր է, դյուրաբեկ, ծանր (ընկղմվում է ջրում), օգտագործվում է որպես բարձրորակ վառելափայտ (ջերմատվությամբ քիչ է զիջում գորշ ածխին): Մոխրից ստանում են պոտաշ: Ձմռանը կանաչ ընձյուղները կեր են ուղտերի և ոչխարների համար:
Ավազուտների անտառապատման անփոխարինելի միջոց է միջինասիական հանրապետություններում: Ապրում է 30–60 տարի: