Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


1736 թ., Գրինոկ, 
Շոտլանդիա
1819 թ., Հիթֆիլդ, 
Անգլիա

Անգլիացի գյուտարար և ճարտարագետ Ջեյմս Ուատտը համապիտանի ջերմային շարժիչի՝ շոգեմեքենայի ստեղծողն է: Նա է առաջարկել հզորության առաջին միավորը՝ ձիաուժը: 
Ջեյմս Ուատտը 1756 թ-ից, որպես մեխանիկոս, աշխատել է Գլազգոյի համալսարանում, 1765 թ-ից զբաղվել շոգեմեքենայի կատարելագործմամբ, 1775 թ-ից դարձել է շոգեմեքենաների արտադրության և վաճառքի ընկերության հիմնադիր անդամ: Ուատտը եղել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Ուատտը ուսումնասիրել է ջրային գոլորշու (շոգու) հատկությունները, մասնավորապես` հագեցած գոլորշու ջերմաստիճանի կախումը ճնշումից: Ուսումնասիրելով անգլիացի գյուտարար Թ. Նյուքոմենի ստեղծած շոգեքարշը` Ուատտը կատարել է մի շարք հայտնագործություններ. նա ստեղծել է շոգեմեքենայի կենտրոնախույս կարգավորիչ, մղլակ, գլանի շոգեշապիկ, որոնց հիման վրա կառուցել է անընդհատ պտտումով կրկնակի գործողության համապիտանի շոգեմեքենա:
Ուատտը նաև նախագծել և պատրաստել է մի շարք սարքեր՝ սնդիկային բաց ճնշումաչափ, սնդիկային վակուումաչափով հանդերձված խտարար (կոնդենսատոր), ճնշման ցուցասարք, կաթսաների ապակե ջրաչափ: Նա հայտնագործել է պատճենահանման թանաքը:
Միավորների միջազգային համակարգում հզորության միավորը Ուատտի անունով կոչվել է Վատտ (Վտ). 
1 Վատտը հավասար է այն հզորությանը, որի դեպքում 1 վայրկյանում կատարվում է 1 Ջոուլ աշխատանք:
1Վտ=1 Ջ/վ
Վատտը կիրառվում է նաև որպես ձայնային հզորության, ձայնային էներգիայի հոսքի, իոնացնող ճառագայթման էներգիայի հոսքի միավոր: