Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Կամպալա
Տարածքը՝ 
236 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
29,9 մլն
Պետական լեզուները՝ 
սվահիլի, անգլերեն
Դրամական միավորը՝ 
ուգանդական շիլինգ
Ուգանդայի մայրաքաղաք Կամպալան
Ուգանդայի Հանրապետություն
Ուգանդան պետություն է Արևելյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է:
Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթի հյուսիսարևմտյան մասը: Գերակշռում են 1100–1500 մ բարձրության բլրավոր հարթավայրերը: Կան բարձր լեռնազանգվածներ (Ռուվենզոր, 5109մ), հրաբուխներ, հարավ-արևմուտքում Վիրունգա հանգած հրաբուխների խումբն է (Մուխավուրա հրաբուխ, 4127 մ), հարավ-արևելքում՝ Էլգոն հրաբուխը (4322 մ) և այլն: 
Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով:
Կլիման հասարակածային մուսսոնային է: Գլխավոր գետը Նեղոսն է, որը հատում է երկրի տարածքը հարավից հյուսիս: Ուգանդայի տարածքում են գտնվում Աֆրիկայի ամենախոշոր՝ Վիկտորիա, Մոբուտու Սեսե Սեկո, Էդուարդ լճերի մի մասը, ինչպես նաև Կիոգա, Կվանիա լճերը: Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է. կան փիղ, ռնգեղջյուր, գետաձի, գոմեշ, ընձուղտ, առյուծ, ընձառյուծ, կապիկ: Շատ են թռչուններն ու սողունները: Նրանց պահպանության համար ստեղծվել են ազգային պարկեր: 
XIV դարում Ուգանդայի տարածքում ստեղծվել է Բուգանդա պետությունը, որը 1890-ական թթ-ից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ և կոչվել Ուգանդա: Անկախություն է ձեռք բերել 1962 թ-ի հոկտեմբերի 2-ին:
Երկրի բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝ բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ ժողովուրդներ: 
Մեծ քաղաքներն են մայրաքաղաք Կամպալան, Ջինջան, Մբալեն:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սրճենի, բամբակենի, թեյ, ծխախոտ, բատատ, ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և ձկնորսությամբ:
Արդյունաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակումն ու հանքարդյունահանումը:
Գյուղական բնակավայրերում ուգանդացիները բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված սրածայր հյուղակներում: XX դարի 40-ական թվականներից կառուցվում են նաև ժամանակակից ոճի շինություններ: