Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Ուռուցքները (նորագոյացություններ, բլաստոմաներ) ախտաբանական հյուսվածքների տարաճումներ են, որոնց աճը շարունակվում է նույնիսկ ուռուցքային գործոնի ազդեցության ընդհատումից հետո: 
Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ:
Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն (էքսպանսիվ) աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Բարորակ ուռուցքներն ունենում են պատիճ (կապսուլա), չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ: Օրինակ՝ գլխուղեղի բարորակ ուռուցքը ճնշում է նրա որևէ բաժինը և խանգարում կենսական կարևոր գործառույթները:
Չարորակ ուռուցքները (քաղցկեղ) ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Նման դեպքերում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են թափանցել ուռուցքային բջիջներ, որոնք այնուհետև, արյան կամ ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են տարբեր օրգաններում և հյուսվածքներում առաջացնել ճյուղավորումներ (մետաստազներ): 
Ուռուցքների առաջացումն ընթանում է աստիճանաբար` մի քանի փուլերով: Չարորակ ուռուցքին անմիջապես նախորդող տարաճումները կոչվում են նախաուռուցքային կամ նախաքաղցկեղային: Հայտնի է ուռուցքների ավելի քան 500 տեսակ, որոնց անվանում են հյուսվածքի, օրգանի կամ բջջի տեսակի անվանը հունարեն «ոմա» (ուռուցք) բառն ավելացնելով, օրինակ՝ լիպոմա, ֆիբրոմա, սարկոմա, կարցինոմա և այլն:
Առանձին խումբ են կազմում արյան չարորակ ուռուցքները՝ լեյկոզները, որոնց առանձին ձևերի ժամանակ նկատվում է սպիտակարյունություն, այսինքն՝ արյան մեջ փոփոխված լեյկոցիտների (սպիտակ մարմնիկներ) խիստ ավելացում:
Նկարագրվել են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և բույսերի ուռուցքներ: Հաճախակի են թռչունների որոշ տեսակների (օրինակ՝ հավերի) յուրատեսակ սարկոմաները: 
Չարորակ ուռուցքներն ավելի հաճախ ախտահարում են տարեց մարդկանց:
Տնտեսապես զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները զբաղեցնում են 2-րդ տեղը՝ զիջելով սիրտանոթային համակարգի հիվանդություններին: Ուռուցքների առաջացման պատճառների 90%-ը արտաքին միջավայրի վնասակար գործոններն են, 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները: 
ՀՀ-ում կատարվում է չարորակ ուռուցքներով հիվանդների պարտադիր գրանցում, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել  դրանց տարածվածությունը հանրապետության տարբեր շրջաններում:
Վաղ շրջանում հայտնաբերված ուռուցքների բուժումն ավելի արդյունավետ է:
Ուռուցքների բուժման հիմնական եղանակը վիրաբուժականն է, որը գրեթե մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային (քիմիաբուժություն), հորմոնային և իմունաբանական եղանակներով: Հակաքաղցկեղային պատրաստուկների ընդունումը կարող է հանգեցնել ժամանակավոր ճաղատության, իսկ բուժումն ընդհատելուց հետո մազերը կրկին աճում են: