Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ուղտայծերը հարավամերիկյան ուղտերի մոտ ազգակիցներ են, ունեն երկար ու նուրբ արժեքավոր բուրդ, օգտագործում են նաև լեռնային ճանապարհներով բեռներ փոխադրելու համար:
Գուանակո
Երկսապատ ուղտ
Ուղտերն ուղտանմանների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուններ են: Նրանք անապատի ամենամեծ կենդանիներն են և գերազանց հարմարվել են ապրելավայրի խստաշունչ պայմաններին: Նրանց անվանում են անապատի նավ: Եվ իսկապես, երկար ժամանակ ընտանի ուղտերն անապատների միակ փոխադրամիջոցն են եղել: Հարյուրավոր տարիներ առաջ նրանք ընտելացվել են և օգտագործվել բեռները հեռու տարածություններ տեղափոխելու համար: 
Ուղտի ներբաններին կան հաստ կոշտուկներ, որոնց շնորհիվ արևից շիկացած ավազը ուղտին չի վնասում: Հենվելով լայն, փափուկ թաթերին՝ նա բավականին հեշտությամբ առաջ է շարժվում ավազի վրայով: Խիտ ու երկար բուրդն օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին: Ուղտը բոլորովին պահանջկոտ չէ կերի նկատմամբ: Նա բավարարվում է փշոտ թփերով, որոնք ուրիշ կենդանիներ չեն ուտում: Բայց այդ համեստ կերն անգամ նպաստում է, որ ուղտի սապատներում ճարպի զգալի պաշար կուտակվի: Սնվելով այդ պաշարով՝ ուղտը կարող է մի քանի օր առհասարակ ոչինչ չուտել: Ուղտի օրգանիզմն ընտելացել է ջրի խնայողական ծախսմանը: Նա չի քրտնում և երկար ժամանակ կարող է ջուր չխմել՝ կորցնելով մարմնի զանգվածի մինչև 40 %-ը, բայց միանգամից կարող է խմել մինչև 57 լիտր ջուր: 
Ուղտը կարող է գրեթե առանց կերի ու ջրի օրեր շարունակ քայլել կիզիչ արևի տակ՝ օրական հաղթահարելով 80–90 կմ ճանապարհ: 
Երկրագնդի շատ վայրերում ուղտերն անփոխարինելի են ոչ միայն իբրև փոխադրամիջոց. անապատի բնակիչներն օգտագործում են նաև նրա կաթը,
Միասապատ ուղտ
բուրդը, կաշին: Կաթից պատրաստում են կումիս, յուղ ու պանիր:
Ուղտերն արոտավայրային կենդանիներ են, արածում են միայն ցերեկները, իսկ մնացած ժամանակ հանգստանում են ու որոճում: Նրանց կյանքի տևողությունը 35–40 տարի է: 
Հայտնի է ուղտերի 2 տեսակ՝ միասապատ ուղտ կամ դրոմեդար, և երկսապատ ուղտ կամ բակտրիան:
Երկսապատ ուղտի հայրենիքը Կենտրոնական Ասիայի քարքարոտ անապատներն են: Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում և պաշտպանության տակ է առնված:
Միասապատ ուղտը Միջին Արևելքի բնիկ է, վայրի վիճակում այլևս չի հանդիպում: Որպես ընտանի կենդանի՝ տարաբնակեցվել է աշխարհի տարբեր երկրներ (Աֆրիկա և Ավստրալիա), որտեղ սկսել է վարել կիսավայրենի կենսակերպ:

  • Ուղտանմանների ընտանիքը միավորում է 3 սեռի 6 տեսակ՝ ուղտեր (միասապատ և երկսապատ), ուղտայծեր՝ լամաներ (սովորական ուղտայծ, գուանակո, ալպակա), և վիգոններ: