Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Լացող ուռենի
Ուռենին ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է ուռենու 300 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ այծուռենի, եռառէջ, դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների շրջակայքում, խոնավ վայրերում:
Բարձրությունը 10–15 մ է: Տերևներն էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական, կարճակոթուն: Ծաղկաբույլը կատվիկ է, ծաղիկները՝ երկտուն, միասեռ: Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ ծաղիկներով փուփուլներ:
Ուռենու որոշ տեսակների կեղևը պարունակում է գլիկոզիդներ (սալիցիլին,
Ծաղկած ուռենի
սալինիգրին), աղաղանյութեր և այլն: Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող: Ճյուղերից պատրաստում են կողովներ, ամառանոցային կահույք: Մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր, կեղևը՝ կաշի աղաղելիս: Բազմաթիվ տեսակներ գեղազարդիչ են (հատկապես` սպիտակ ուռենու լացող տարատեսակը, որի բարձրությունը մինչև 18 մ է): Ընձյուղները ոսկեդեղին են, աղեղնաձև՝ դեպի ցած թեքված: Պիտանի է հակաէրոզային տնկարկների համար: