Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Սեդրակ Առաքելյան
1884 թ., գ. Ջահուկ (այժմ՝ հայաթափված Նախիջևանի Բաբեկի շրջանում)
1942 թ., Երևան

«Ինքնանկար» (1924 թ.)
Ս. Առաքելյան. «Ցորեն են չորացնում» (1915 թ.)
Նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Առաքելյանը խորհրդահայ գեղանկարչության հիմնադիրներից է, բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից:

Սեդրակ Առաքելյանը 1908 թ-ին ավարտել է Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցը, որտեղ աշակերտել է Եղիշե Թադևոսյանին, 1916 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը: 1919 թ-ին տեղափոխվել է Երևան: 1921–37 թթ-ին Առաքելյանը եղել է Երևանի գեղանկարչության և քանդակագործության դպրոցի (այժմ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) հիմնադիր-դասատուներից, 1921–25 թթ-ին՝ վարիչ: 1905–08 թթ-ին նկարիչն աշխատակցել է «Հասկեր» ամսագրին և «Մաճկալ» թերթին: Նրա արվեստը ձևավորվել է Ե. Թադևոսյանի գեղանկարչության, ռուսական ռեալիստական նկարչության և հայրենի բնաշխարհի ազդեցությամբ: Առաքելյանի աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և գյուղական կենցաղի գունագեղ արտացոլումը: 
Բազմաբնույթ են նրա կտավների թեմաները: Գյուղական պատկերներից են՝ «Հաց են թխում» (1914 թ.),  «Ցորեն են ծեծում» (1915 թ.), «Գյուղական բակ» (1927 թ.),  «Կալը Սևանի ափին» (1928 թ.), «Աղբյուրի մոտ» (1928 թ.), բնապատկերներից՝ «Առաքելոց եկեղեցին. Սևան» (1923 թ.), «Գարունը Երևանում» (1926 թ.), «Աշուն. Երևանի մի անկյունում» (1926 թ.), «Հին Գորիս» (1940 թ.) և այլն: Առաքելյանն առարկայական աշխարհն ընկալել է գեղանկարչի բնածին տաղանդով: Պայմանական նշանակությամբ գունաշարով վավերացրել է ժամանակի ռիթմերը, ռոմանտիկ շունչը, որոշ դրվագներում հասել է գեղարվեստական բացառիկ արդյունքի («Սևան: Կարմիր ճայեր», 1926 թ., «Փշատաքաղ», 1936 թ.): Հեղինակ է նաև ինքնատիպ կոմպոզիցիաների և դիմանկարների: Նկարչի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Առաքելյանը մասնակցել է Վենետիկի (1924 թ.), Նյու Յորքի (1929 թ.), Ստոկհոլմի (1930 թ.), Փարիզի (1934 թ.) ցուցահանդեսներին:
«Գյուղական բակ» (1927 թ.)
«Իջևանատուն Երևանում» (1921 թ.)