Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Մանուկների 
Աստվածաշնչի» 
պատկերազարդումներից
Մարկոսի Ավետարանի անվանաթերթը. մանրանկար 1232 թ-ի Աստվածաշնչից (գրիչ և ծաղկող` Իգնատիոս)
Հովհաննեսի Ավետարանի անվանաթերթը Թորոս Տարոնացու ծաղկած Աստվածաշնչից (1318 թ.)
Աստվածաշունչը կամ Սուրբ Գիրքը քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքն է, որ գրել են մարգարեներն ու առաքյալները՝ Աստծու ներշնչմամբ. այստեղից էլ՝ Աստվածաշունչ անվանումը:

Աստվածաշունչը Աստծու ստեղծագործության պատմությունն է: Այնտեղ ամփոփված են անհիշելի ժամանակներից եկող կյանքի փիլիսոփայությունը, մարդկանց կուտակած վիթխարի կենսափորձը, տիեզերքի և աշխարհի արարման ու պատմական անցքերի վերաբերյալ մեր նախնիների պատկերացումները: 
Սուրբ գրքի առանձին մասերը կամ գրքերը շուրջ 4 տասնյակ հեղինակներ գրել են 1500 տարվա ընթացքում: 
Աստվածաշունչը կազմված է Հին և Նոր կտակարաններից:
Հին կտակարանը պարունակում է 48 գիրք և գրվել է Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ: Հին կտակարանը բաժանվում է 4 հիմնական մասերի՝ Օրենք, որը պարունակում է Հնգամատյանը (Մովսեսի հինգ գրքերը), Պատմական գրքերը, Մարգարեներ և Իմաստասիրական մատյաններ: 
Հին կտակարանն արարչագործության մասին  է. սկզբում Աստված արարել է տիեզերքը` երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը, բուսական և կենդանական աշխարհները, ապա՝ առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, նրանց բնակեցրել դրախտում: Ադամը և Եվան, հետևելով չարի (սատանայի) խորհրդին, մեղանչել են Աստծու դեմ և արտաքսվել դրախտից: Առաջին մեղքի հետևանքով մարդը դարձել է մահկանացու և ավելի ու ավելի հեռացել Աստծուց: 
Հին կտակարանում խոսվում է  մարդու հետ Աստծու ուխտի մասին, Փրկչի մասին, ով պիտի փրկեր մարդկությանը չարի տիրապետությունից: Փրկչագործությունն Աստվածաշնչի առանցքային թեման է, որով կապակցվում են Հին և Նոր կտակարանները: Հին կտակարանի գրեթե բոլոր գրքերում՝ մարգարեություններում, սաղմոսներում, խոսվում է Փրկչի գալստյան մասին: 
Նոր կտակարանը գրվել է Քրիստոսի ծննդից հետո՝ առաջին դարում, որով սկսվել է մեր թվականությունը:
Նոր կտակարանում՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի Ավետարաններում, պատմվում է Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, վարդապետության և զոհաբերության մասին: Հիսուս Քրիստոսին աստվածային հղությամբ ծնել է Սուրբ Կույս Մարիամը: Հիսուսն իր վրա է վերցրել ամբողջ մարդկության մեղքը և խաչվել` հաղթելով սատանային:
Տիրոջ փրկությամբ մարդկությունը միացավ ստեղծողին՝ Արարչին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից հետո նրա աշակերտները՝ առաքյալները, տարածեցին Քրիստոսի փրկության ավետիսը՝ բարի լուրը:
Նոր կտակարանում են զետեղված նաև առաքյալների նամակները, որտեղ ամփոփված է Տիրոջ խոսքը՝ ուղղված քրիստոնյաներին, նաև Հայտնությունը, որտեղ պատմվում է աշխարհի վախճանի մասին: 
Հին կտակարանը գրված է հին եբրայերենով, մասամբ՝ արամերենով, Նոր կտակարանը՝ հիմնականում հին հունարենով: Աստվածաշունչը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Հայերեն թարգմանվել է V դարում՝ գրերի գյուտից անմիջապես հետո: Թարգմանել են Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը և նրանց աշակերտները: Աստվածաշնչի  հայերեն թարգմանությունն այնքան բարեխիղճ ու կատարյալ է, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) համարել է «Թագուհի թարգմանությանց»: V դարից
Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակության տիտղոսաթերթը (1666 թ., Ամստերդամ)
Աստվածաշունչը մեկնաբանել են հայ աստվածաբանները, գրել աշխատություններ:
Աստվածաշունչը մեծապես նպաստել է քրիստոնյա ժողովուրդների  մտավոր ու հոգևոր զարգացմանը: Աստվածաշնչյան թեմաներով ստեղծվել են գրական և գեղարվեստական բազմաթիվ երկեր:
Աստվածաշունչը դաստիարակում է, որ սիրենք Աստծուն ամբողջ սրտով ու ամբողջ էությամբ և սիրենք ընկերոջը, և նրա համար անենք այն ամենը, ինչ ցանկանում ենք, որ մարդիկ մեզ համար անեն:
Հայաստանում վերջին տարիներին լույս են տեսել մանկական Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ:

   Աստվածաշնչում ամփոփված են Աստծու հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերը, պատվիրանները, օրենքները, իմաստությունները, մարդկությանն ուղղված կենաց պատգամները և դեպի փրկություն առաջնորդող խորհուրդները:
   Աստվածաշունչն առաջին անգամ հայերեն տպագրվել է 1666–68 թթ-ին Ամստերդամում՝ տպագրիչներ Ոսկան Երևանցու և Մատթեոս Ծարեցու ջանքերով, պատկերազարդվել գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի նկարներով: