Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Նասաու
Տարածքը՝
13,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
400 հզ.
Պետական լեզուն՝
անգլերեն
Դրամական միավորը՝
բահամյան դոլար
Բահամներ
Այս պետությունը գտնվում է Վեստ Ինդիայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է համանուն կղզեխմբի 700 կղզի և ավելի քան 2300 բուստային խութ ու ժայռ: Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ 1500 կմ երկարությամբ՝ Ֆլորիդա թերակղզուց մինչև Կուբա և Հայիթի կղզիներ: Առավել խոշոր կղզիներն են՝ Անդրոս (4,1 հզ. կմ2), Մեծ Աբակո (2 հզ. կմ2), Մեծ Բահամա (1,1 հզ. կմ2): Ուոտլինգա կղզին Նոր աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտնագործեց Ք. Կոլումբոսը 1492 թ-ի հոկտեմբերի 12-ին:
Կղզիների մակերևույթը հարթ է, կլիման՝ խոնավ արևադարձային: Գերակշռում են սավաննաներն ու թփուտները, տեղ-տեղ՝ թանկարժեք ծառատեսակներով մշտադալար անտառները:
XVIII դարից Բահամները Մեծ Բրիտանիայի գաղութն էր և անկախություն է ձեռք բերել 1973 թ-ի հուլիսին: 
Բնակեցված է 20 կղզի, բնակչության 85%-ը նեգրեր և մուլատներ են: Երկրի մայրաքաղաք Նասաուն գտնվում է Նյու Փրովիդենս կղզում:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է (գլխավորապես՝ երկրագործությունը) և օտարերկրյա զբոսաշրջությունը: Մշակում են մրգեր, բանջարեղեն, շաքարեղեգ: Կան նավթավերամշակման, դեղագործական, սննդի (հյութերի, պահածոների, շաքարի) արդյունաբերության ձեռնարկություններ: Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն է: