Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Բաբաջանյան Առնո
1921 թ., Երևան 
1983 թ., Երևան
Ա. Բաբաջանյանի հուշարձանը Երևանում (2003 թ., քանդակագործ` Դավիթ Բեջանյան)
Կոմպոզիտոր,  ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 
Պետական մրցանակների  դափնեկիր Առնո Բաբաջանյանը հայկական 
երաժշտարվեստի ամենաինքնատիպ դեմքերից է, երգի նշանավոր վարպետ: 

Առնո Բաբաջանյանը 1929 թ-ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947 թ-ին ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948 թ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946–48 թթ-ին միաժամանակ կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950–56 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 
Որպես դաշնակահար` աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախըմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում: 
Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում:  Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուռն» երկերը: Նորարարական առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»: Բաբաջանյանի դ 3 կվարտետը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին: 
Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և  արտասահմանում: Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» (1955 թ.), «Ամպրոպի արահետով» (1956 թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ., համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.), «Երջանկության մեխանիկան» (1982 թ.) և այլն: 1991 թ-ին` Մոսկվայում, 1996 թ-ին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:
Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ-ին կանգնեցվել է հուշարձանը: