Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Բախ Յոհան 
Սեբաստիան 
1685 թ., ք. Այզենախ, Գերմանիա
1750 թ., Լայպցիգ 
Յոհան Բախի հուշարձանը Լայպցիգում (1985 թ., քանդակագործ` Ալեքսանդր Լիսկին)
Գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար 
Սեբաստիան Բախի արվեստը համաշխարհային մշակույթի 
գագաթներից է: Նա երաժշտության պատմության մեջ 
ընդհանրացրել է բարոկկոյից դասականության անցման շրջանի նվաճումները: Բազմաձայնության չգերազանցված վարպետ է: 

Բախերի տոհմը XVII–XVIII դարերում տվել է երաժիշտների մի քանի սերունդ: Սեբաստիան Բախը ջութակի դասեր է առել հորից, միաժամանակ երգել է դպրոցական երգչախմբում: 9 տարեկանում որբացել է, և նրա դաստիարակությամբ ու երաժշտական կրթությամբ զբաղվել է ավագ եղբայրը՝ Քրիստոֆը: 1700 թ-ին Բախն ավարտել է Օրդրուֆի, 1703 թ-ին՝ Լյունեբուրգի գիմնազիաները: Բացառիկ օժտվածության և աշխատասիրության շնորհիվ պատանին վաղ հասակից նվագել է երգեհոն, ջութակ ու կլավեսին, ուսումնասիրել և յուրացրել է եվրոպական երաժշտարվեստի տարբեր ոճեր: Եղել է պալատական ջութակահար, եկեղեցու երգեհոնահար, ղեկավարել երգչախումբ, ուսանողական «Երաժշտական կոլեգիան»: 
Բախն իր երաժշտության մեջ մարմնավորել է այն լավագույնը, որ կուտակել էր ոչ միայն Բախերի հռչակավոր տոհմը, այլև գերմանական ողջ ժողովուրդը: Նա գրել է տարբեր ժանրերի 1000-ից ավելի երկեր (բացառությամբ օպերայի)` խոշոր վոկալ-սիմֆոնիկ, քնարափիլիսոփայական բովանդակությամբ կանտատներ, պասսիոններ, մեսսաներ, օրատորիաներ և պատարագներ: Ստեղծել է նաև գործիքային երաժշտություն. երգեհոնի համար գրել է մոտ 250 ստեղծագործություն (պրելյուդ, տոկատ, ֆուգա, սոնատ և այլն), որոնք երգեհոնային երաժշտության գոհարներից են, կլավեսինի 200-ից ավելի գործեր, նաև պրելյուդի և ֆուգաների 48 շարք: Երաժշտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն նրա ջութակի և թավջութակի մենանվագները, 6 «Բրանդենբուրգյան կոնցերտները» և այլ ստեղծագործություններ: Բախն առաջինն է ստեղծել կոնցերտներ 1, 2, 3 և 4 կլավեսինի համար՝ նվագախմբի հետ:
Կյանքի վերջին տարիներին անհաջող վիրահատությունից հետո կորցրել է տեսողությունը, սակայն շարունակել է ստեղծագործել: 
Կոմպոզիտորի մահից հետո մոտ 80 տարի չի հնչել նրա երաժշտությունը, անհետացել է նաև գերեզմանը: Բախի երկերն առաջինը կյանքի է կոչել գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը 1829 թ-ին. նա ներկայացրել է մեծ կոմպոզիտորի ամենավեհ երկերից «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասսիոնը, որով սկսվել է Բախի ստեղծագործությունների հաղթարշավը: 
1950 թ-ից Լայպցիգում 4 տարին մեկ անցկացվում է Բախի անվան միջազգային երաժշտական մրցույթ:
  «Ողջ երկրայինն աստվածացրել է և աստվածայինը` մարդկայնացրել»,- Բախի մասին ասել է իսպանացի թավջութակահար Պաբլո Կազալսը: