Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Բանահյուսությունը ժողովրդական բանավոր ստեղծագործությունների
ամբողջություն է. ձևավորվել է մարդկային լեզվի ու մտածողության
ծագմանը զուգընթաց:

Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր): Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական, բնույթով կոլեկտիվ ստեղծագործություն է. տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ: 
Բանահյուսությունը կապված է կյանքի ու կենցաղի հետ և, գեղարվեստական նշանակությունից բացի, ունի տարբեր կիրառական գործառնություններ: Ժողովրդական երգեր, աղոթքներ, հմայական ու սովորական այլևայլ բանաձևեր կիրառվել և կիրառվում են կենցաղի ու տոհմաընտանեկան տարբեր ծիսական արարողությունների ժամանակ՝ արտացոլելով այդ արարողությունների իմաստը, մարդկանց ցանկությունները, հավատալիքներն ու գաղափարախոսությունը: Կապված լինելով ծիսակենցաղային տարբեր իրադրությունների հետ՝ բանահյուսական տարբեր ժանրեր դրսևորվում են արվեստի այլևայլ ձևերով (մեղեդի, պար, դիմախաղ, շարժուձև): Բանահյուսական երկերն արտացոլում են տարբեր դարաշրջանների պատմակենցաղային ու կրոնահավատալիքային իրողություններ, դասակարգերի և սոցիալական խմբերի գաղափարներ ու միտումներ, ազգային շրջանների ու միջավայրի առանձնահատկություններ, սովորույթներ: Այդ պատճառով էլ բանահյուսությունը հետազոտում են մշակութապատմական, աշխարհագրական, սոցիոլոգիական, գեղագիտական, գործառնական, հոգեբանական և այլ մոտեցումներով ու չափանիշներով:
Հայ բանահյուսության գրառված ժառանգությունը մեր ազգային մշակույթի հարուստ և մեծարժեք բնագավառներից է:
Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը կոչվում է բանագիտություն:
   Հայկական ժողովրդական բանահյուսության նմուշներ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի և այլ մատենագիրների պատմություններում: