Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բամբակենու ծաղիկը և բացված տուփիկը
Բամբակենու դաշտ
Բամբակենին փիփերթազգիների  ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ է: Հայտնի է 35 տեսակ, որից 5-ը՝ մշակովի:
Բամբակենին թուփ է՝ կանգուն, ճյուղավորվող ցողունով, բարձրությունը՝ 70–140 սմ և ավելի: Տերևները կանաչ են՝ 3–7-բլթականի: Ծաղիկը խոշոր է, դեղին, բաց դեղին, վարդագույն, հիմնականում՝ ինքնափոշոտվող, երբեմն՝ խաչաձև փոշոտվող: Պտուղը 3–5-բնանի, բաց կամ մուգ կանաչ, երբեմն՝ կարմիր, հարթ կամ մանր փոսիկներով տուփիկ է (կնգուղ), պարունակում է 20–40 ձվաձև, մազմզուկապատ սերմ (փաթիլ): Սերմի կեղևի արտաքին բջիջներից առաջանում են բամբակի թելերը: 
Բամբակենին արժեքավոր տեխնիկական, թելատու, ձիթատու և մեղրատու բույս է: Մշակովի տեսակներից ամենաարժեքավորը և տարածվածը 3-ն են.  սովորական կամ մեքսիկական բամբակենին տալիս է բամբակի համաշխարհային հումքի 70%-ը. մշակվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հնդկաստանում, Չինաստանում, Աֆրիկայի և Ավստրալիայի որոշ շրջաններում: 
Պերուական բամբակենին եգիպտական և խորհրդային նրբաթել բամբակենին է, որից ստացվում է երկարությամբ, բարակությամբ և ամրությամբ լավագույն թելը: Մշակվում է Եգիպտոսում, Սուդանում, Բրազիլիայում, Պերուում: 
Հնդկաչինական բամբակենին մշակվում է Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, միջինասիական պետություններում, Ադրբեջանում: ՀՀ-ում բամբակենին մշակվել է մինչև 1966 թ.:
Բամբակենին շատ է սիրում ջերմություն, լույս, արգավանդ հող և խոնավություն: Սովորաբար այն աճեցնում են արհեստական ոռոգմամբ: Երբ պտուղը հասունանում է, նրա փեղկերը բացվում են, և նրանից դուրս է գալիս սպիտակ, փափուկ մանրաթելի մի փոքրիկ զանգված:
Մանրաթելը հավաքում են սերմերի հետ միասին` հիմնականում բամբակահավաք մեքենաներով: Հատուկ մեքենաները սերմերի վրայից հեռացնում են մանրաթելը և ուղարկում մանվածքային ֆաբրիկաներ, որտեղ բամբակը մանում են ու գործվածքներ գործում: Բամբակից պատրաստում են նաև պլաստմասսա, թաղանթանյութ, լուսանկարչական ժապավեն ու թուղթ:
Բամբակենու սերմերից քամում են ձեթ, որն օգտագործում են պահածոների արդյունաբերության, մարգարինի և օճառի արտադրության մեջ: Ձեթը քամելուց հետո մնում է քուսպը, որը խտացրած անասնակեր է, պարունակում է մինչև 40% սպիտակուցներ: Ձեթը քամելու ընթացքում առաջացած մյուս մնացորդներից անջատում են հանքաձյութ, որն օգտագործում են ճանապարհային ամուր ծածկույթների և ջերմակայուն լաքեր պատրաստելու համար: Սերմերի կեղևը կիրառում են էթիլ և մեթիլ սպիրտների արտադրության մեջ: Ցողունը վառելանյութ է և շինանյութ: Տերևներից անջատում են կիտրոնաթթու և խնձորաթթու: