Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բաքվի զինանշանը

Բաքվի տարածքը 
2,2 հզ. կմ2 է, 
բնակչությունը՝ մոտ 
2 մլն (2006 թ.):
Կույսի աշտարակը Բաքվում  (XIII դար)
Բաքվի 
համայնապատկերը
Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության շենքը (այժմ՝ Հանրապետության հանրային գրադարան)
Ադրբեջանի գիտությունների 
ակադեմիայի շենքը
Բաքվի Սբ Գրիգոր 
Լուսավորիչ եկեղեցին (այժմ քանդված է)
Բաքուն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է. առաջին անգամ հիշատակվել է V դարում: 

Բաքուն (ադրբեջաներեն՝ Բաքի, հավանաբար ծագել է պարսկերեն բադ քուբե-ից. նշանակում է` քամահարված): Գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափին՝ Ապշերոնյան թերակղզու հարավում՝ դեպի Բաքվի ծովախորշ իջնող սարավանդի վրա: Ծովային նավահանգիստ է և երկաթուղային հանգույց: 
Բաքվի ընդերքը հարուստ է նավթով, բնական գազով, կրաքարերով, զարգացած են նավթի և գազի արդյունահանումը, նավթաքիմիական, քիմիական, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունները, մեքենաշինությունը (նավթասարքավորումների արտադրություն, սարքաշինություն, էլեկտրոնիկա և ռադիոտեխնիկա, նավանորոգում և այլն): 
Բաքվում գործում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ (այդ թվում՝ 3 համալսարան), 7 թատրոն, մետրոպոլիտեն (1967 թ-ից), շուրջ 30 թանգարան՝ արվեստի, գորգերի, ժողովրդական կիրառական արվեստի և այլն: 
 Բաքուն 1540 թ-ին գրավել է Սեֆյան Պարսկաստանը, 1580-ական թվականներին՝ Օսմանյան կայսրությունը: 1747 թ-ին Բաքուն դարձել է Բաքվի խանության կենտրոնը: Ռուս-պարսկական պատերազմի (1804–13 թթ.) ժամանակ՝ 1806 թ-ին, Բաքուն միացվել է Ռուսաստանին: Խորհրդային իշխանության տարիներին՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի, 1991 թ-ից Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է: Բաքվի պատմական մասից պահպանվել են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց է), Շիրվանշահերի պալատը (XV դար), Սընըղ Կալա մզկիթը (XI դար), Բաիլովյան քարերը (XIII դար), Կըզ Կալասին (Կույսի աշտարակը, XIII դար) և այլն:
Բաքուն անցյալում եղել է նաև հայ մշակույթի կենտրոն: 500 թ-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին: XIX դարում Բաքվի բնակչության մեկ քառորդը հայ էր, որոնք էլ ակտիվորեն մասնակցել են քաղաքի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին: Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին [Ալեքսանդր Մանթաշյան, Ստեփան Լիանոզով, Պավել (Պողոս) Ղուկասով, Եսայի Փիթոև և ուրիշներ], ովքեր ունեին նավթի սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային): Հայերը նշանակալի դեր են խաղացել նաև ձկնարդյունաբերության, ծխախոտագործության, գինեգործության բնագավառներում: Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին: 
1863–69 թթ-ին հայերը Բաքվում կառուցել են Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1895 թ-ին օծվել է քաղաքի հայկական գերեզմանատան մատուռ-եկեղեցին, 1911 թ-ին՝ Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս եկեղեցին: Առաջին հայկական դպրոցը Բաքվում բացվել է 1860 թ-ին, և արդեն XIX դարի վերջին այդտեղ գործում էր 12 դպրոց, իսկ 1930–50-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցների թիվը հասել էր 80-ի: Այդ տարիներին գործում էին նաև մանկավարժական տեխնիկումը, հայկական ֆակուլտետներ՝ Բաքվի համալսարանում և մանկավարժական ինստիտուտում:
Հայ թատերական կյանքը Բաքվում սկզբնավորվել է 1870 թ-ին. բացվել է հայկական թատրոն (որպես պետական թատրոն գործել է 1939–49 թթ-ին): Բաքվում գործել են նաև երաժշտական անսամբլներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ: Տարբեր տարիների Բաքվի հայ թատերական կյանքը ղեկավարել են Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Հովսեփ Ոսկանյանը, Լևոն Երամյանը,  Ժասմենը, Արշակ Հարությունյանը և ուրիշներ: Այստեղ գործել են նաև տպարաններ, հրատարակվել հայերեն պարբերականներ («Հայկական աշխարհ», «Օրեր», «Շեփոր», «Առավոտ», «Թատրոն և երաժշտություն», «Նոր խոսք» և այլն), դասագրքեր, գրականություն: 
1890-ական թվականների կեսերին Բաքվում գործել է «Օջախ» գրական խմբակը, 1910–17 թթ-ին՝ Հայ գրողների ընկերություններ, որոնց աշխատանքներին մասնակցել են Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը: 
Բաքվի մշակութային կյանքում նշանակալի դեր են խաղացել հայ կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ:
Հայ ճարտարապետները (Գաբրիել Տեր-Միքելյան, Վարդան Սարգսյան, Հ. Տեր-Հովհաննիսյան և ուրիշներ) և շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը:
1980-ական թվականների վերջերին Բաքվում բնակվել է շուրջ 300 հզ. հայ: Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983 թ-ին:
1990 թ-ի հունվարի 13–19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո հայերը հարկադրաբար հեռացել են քաղաքից: 
Բաքվի հասարակական ակումբի (այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա) շենքը (ճարտարապետ` Գ. Տեր-Միքելյան)
Ադրբեջանի կառավարության շենքը Բաքվում