Բիզեի «Կարմեն» օպերան (ըստ Պրոսպեր Մերիմեի համանուն նովելի) XIX դարի ռեալիստական օպերային արվեստի գլուխգործոցներից է. նրա երաժշտությունը հագեցած է զորեղ դրամատիզմով, արտահայտիչ մեղեդայնությամբ, հստակ գործիքավորումով:
«Կարմենն» առաջին անգամ բեմադրվել է 1875 թ-ին Փարիզի «Օպերա Կոմիկ», 1870-ական թվականների վերջին՝ աշխարհի բոլոր լավագույն օպերային թատրոններում: