Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բյոռնս Ռոբերտ
1759 թ., գ. Ալլոուեյ, Շոտլանդիա
1796 թ., Դամֆրիս, Շոտլանդիա
Շոտլանդիայի ժողովրդական բանաստեղծ Ռոբերտ Բյոռնսը դեռևս կենդանության օրոք նվաճել էր շոտլանդացիների սերն ու համակրանքը. նրա ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես համաժողովրդական տոն:

Ռոբերտ Բյոռնսը գիտելիքներ ձեռք է բերել ինքնակրթությամբ: Գրել է 15 տարեկանից: Նրան շատ են ոգևորել շոտլանդական ժողովրդական երգերը: Բյոռնսը «Երկու հովիվ» և «Սուտ ճգնավոր Վիլլի աղոթքը» ձեռագիր տարածված երգիծական պոեմների շնորհիվ վաստակել է ազատախոհ բանաստեղծի համբավ: Նա ավելի մեծ ժողովրդականության է հասել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786 թ.) անդրանիկ ժողովածուով: 
Առաջին գրքի հաջողությունից հետո տեղափոխվել է Էդինբուրգ, հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, և ձեռնամուխ եղել շոտլանդական ժողովրդական երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքմանն ու հրատարակմանը: Բյոռնսը, օգտվելով ժողովրդական բանահյուսության և շոտլանդական հին գրականության ավանդույթներից, ստեղծել է ժամանակի ոգուն հարազատ ու ինքնատիպ պոեզիա, որին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը, ներքին դրամատիզմը և հումորը: 1791 թ-ին հրատարակել է «Շոտլանդական երաժըշտական թանգարան» և «Շոտլանդական երաժշտական ընտիր երկեր» ժողովածուները: 
Ուրախության և խնջույքի երգերում Բյոռնսը գովերգել է շոտլանդական բանահյուսության սիրելի հերոսին՝ Ջոնին: Այդ ժամանակաշրջանում է ստեղծել նաև բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք շոտլանդական գրականության գլուխգործներից են («Բրյուսը՝ շոտլանդացիներին», «Սերը՝ ինչպես վարդ, կարմիր վարդ», «Ազնիվ աղքատություն» և այլն):
Բյոռնսը խանդավառությամբ է արձագանքել XVIII դարի վերջի Ֆրանսիական մեծ հեղափոխությանը, Անգլիայում և Շոտլանդիայում հեղափոխական շարժումների վերելքին («Ազատության ծառը»), ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության: Բանաստեղծը բարձր է գնահատել մարդկային արժանապատվությունը, պարզ ու մաքուր փոխհարաբերությունները, փառաբանել աշխատանքը, սերը, բարեկամությունը: Նա ստեղծագործել է հասարակ գյուղացուն հասկանալի լեզվով: Երջանկության և աղքատության թեման արտացոլված է Բյոռնսի բազմաթիվ բանաստեղծություններում («Ուրախ աղքատները», «Երկու շուն», «Ֆինդլեյ» և այլն): Նրա բանաստեղծությունների մեծ մասը վերածվել է երգի և մինչ օրս երգվում է Շոտլանդիայում:
Բյոռնսի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում` հայերեն: