Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պիտեր Բրեյգել. «Հունձ» (1565 թ.)
Կամիլ Պիսսարո. «Եղյամ» (1873 թ.)
Ջոն Կոնստեբլ. «Եգիպտացորենի դաշտ» (1826 թ.)
Իվան Շիշկին. «Սոճու անտառ» (1872 թ.)
Բնանկարը կամ բնապատկերը տեղանքի իրական պատկերի գեղարվեստական արտացոլումն է, արվեստի ժանր՝ գլխավորապես գեղանկարչության մեջ և գրաֆիկայում: Հաճախ պատկերվում են նաև քաղաքի, ճարտարապետական համալիրների, ծովերի տեսարաններ: 

Բնանկարի որոշ տարրեր սկզբնավորվել են դեռևս Հին աշխարհի արվեստում: Արվեստի այդ ժանրն ինքնուրույն զարգացել է Չինաստանի Տան (VII–X դարեր) և Սուն (X–XIII դարեր) շրջաններում ու Ճապոնիայում (XV–XIX դարեր). այդ ժանրի նկարներ են ստեղծել չին Վան Վեյը, Գո Սին, ճապոնացի Սեսյուն, Կացուսիկա Հոկուսայը: Եվրոպայում բնանկարը՝ որպես ավարտուն ժանր, վերջնականապես ձևավորվել է XVII դարում: Այդ բնագավառում կարևոր դեր են ունեցել նկարիչներ Ջորջոնեն, Վեչելլիո Տիցիանը (Իտալիա), Ալբրեխտ Դյուրերը, Ալբրեխտ Ալտդորֆերը (Գերմանիա), Պիտեր Բրեյգելը, Պիտեր Պաուել Ռուբենսը (Ֆլանդրիա), Հարմենս Ռեմբրանդը (Հոլանդիա), Դիեգո Վելասկեզը, Ֆրանսիսկո Գոյան (Իսպանիա), Նիկոլա Պուսսենը, Կլոդ Մոնեն, Կամիլ Պիսսարոն (Ֆրանսիա), Ջոն Կոնստեբլը (Անգլիա), Հովհաննես Այվազովսկին, Ալեքսանդր Իվանովը, Իվան Շիշկինը (Ռուսաստան) և ուրիշներ: 
Բնանկարի սկզբնավորումը հայ արվեստում սերտորեն կապված է մանրանկարչության հետ: Միջնադարում հայ ծաղկողները ոճավորված-պայմանական ձևերով պատկերել են բնությունը՝ որպես Հին և Նոր կտակարանների մանրանկարների ֆոն, միջավայր: XVIII դարի 2-րդ կեսից հայ արվեստում սկզբնավորվել է բնության իրական պատկերումը (օրինակ՝ Նաղաշ Հովնաթանի «Տաղարանի» պատկերազարդումը): 
Հաստոցային գեղանկարչության զարգացման շնորհիվ հայ արվեստում բնանկարը ձևավորվել է իբրև ավարտուն, ամբողջական և ինքնուրույն ժանր: Այս բնագավառում անգնահատելի է Հովհաննես Այվազովսկու դերը. նրա արվեստի անմիջական ազդեցությամբ են բնանկարներ ստեղծել Մանուկ Մահտեսյանը, Վարդան Մախոխյանը, Գևորգ Բաշինջաղյանը և այլ նկարիչներ: 
XIX դարի 2-րդ կեսից բնանկարի զարգացմանը մեծապես նպաստել են Վարդգես Սուրենյանցը, Հմայակ Հակոբյանը, Հմայակ Արծաթպանյանը, Փանոս Թերլեմեզյանը, ապա՝ Մարտիրոս Սարյանը, Եղիշե Թադևոսյանը, Էդգար Շահինը: 
Արդյունաբերական բնանկարի ժանրը զարգացրել է Գաբրիել Գյուրջյանը: Հակոբ Կոջոյանի գործերն ավելի խստաշունչ են, Ե. Թադևոսյանինը և Սեդրակ Առաքելյանինը՝ ավելի քնարական: Հայրենի բնությունն ավելի բազմազան են ներկայացրել Մհեր Աբեղյանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Հովհաննես Զարդարյանը, Արա Բեքարյանը և ուրիշներ: Հայկական բնաշխարհը նորովի են ընկալել XX դարի 2-րդ կեսի նկարիչներ Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Քնարիկ Վարդանյանը, Վանիկ Շարամբեյանը, Նիկոլայ Քոթանջյանը, Սեյրան Խաթլամաջյանը և ուրիշներ: 
Սուրեն Չիլինգարյան. «Խաղաղ երեկո» (1963 թ.) 
Հովհաննես Զարդարյան. «Վառ երեկո» (1963 թ.)
Խաչատուր Եսայան. «Հռոմը երեկոյան» (1961 թ.) 
Զուլում Գրիգորյան. «Անձրևոտ օր» (1973 թ.)