Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գագիկ Ա-ի արձանը` Անիի Գագկաշեն Սբ Գրիգոր Լուսավորիչ զվարթնոցատիպ տաճարի մանրակերտը ձեռքին  (հայտնաբերվել է քաղաքի պեղումների ժամանակ)
Ծննդյան թվականն անհայտ է:
1020 թ.

Հայոց Գագիկ Ա արքան գահակալել է 989 թ-ից. կրել է Հայոց և Վրաց շահնշահ տիտղոսը: Նրա օրոք Բագրատունյաց 
Հայաստանի վերելքը հասել է իր գագաթնակետին:

Գագիկ Ա-ն հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ-ին: Հաջողությամբ շարունակել է պայքարը Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար: Ստեղծել է 100-հազարանոց արքունի մշտական զորք: Զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, Վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ: X դարի վերջին Ատրպատականի ամիր Մամլանը պատերազմ է հայտարարել Դավիթ Կյուրապաղատին ու Գագիկ Ա-ին և մտել Ծաղկոտն գավառ: Գագիկ Ա-ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը հետ են մղել թշնամուն: 
998 թ-ին Մամլանը Խորասանի ամիրի հետ նոր արշավանք է սկսել: Գագիկ Ա-ն, դաշնակից բանակների օգնությամբ, Ապահունիք գավառի Ծումբ գյուղի մոտ (Ծումբի ճակատամարտ) ծանր պարտության է մատնել թշնամուն` վերջ դնելով արաբական ոտնձգություններին: 1000 թ-ին, Տայքի գրավումից հետո, Բյուզանդիայի Վասիլ II կայսրին հնազանդություն են հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա-ն չի գնացել՝ «փոքրություն համարեց իր գնալը»: 1001 թ-ին, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) Դավիթ Անհողին թագավորն  ապստամբել է Գագիկ Ա-ի դեմ, վերջինս խլել է նրա տիրույթները, որի պատճառով էլ Դավթին տրվել է Անհողին մականունը, և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո է  վերադարձրել: 
Գագիկ Ա-ի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասել են մինչև Կուր գետը, հարավում՝ Վանա լճի հյուսիսային գավառները, արևմուտքում՝ Բասեն, արևելքում՝ Ուտիք: Զարգացել են երկրի տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը: Բարգավաճել են մայրաքաղաք Անին, Դվին և Կարս քաղաքները: Գագիկ Ա-ի կինը՝ Կատրանիդե թագուհին, 1001 թ-ին ավարտել է Անիի հոյակապ Կաթողիկե եկեղեցու շինարարությունը (ճարտարապետ՝ Տրդատ): 
Գագիկ Ա-ի օրոք Անին կառուցապատվել է գեղեցիկ շինություններով: Քաղաքի պեղումների ժամանակ (1905– 1906 թթ.) հայտնաբերվել է Գագիկ Ա-ի արձանը (2,26 մ բարձրությամբ)՝ գլխին՝ սպիտակ չալմա, հագին՝  արաբական երկարավուն կարմիր խալաթ, մեջքին` փաթաթան: Արաբական տարազը խալիֆության կողմից ճանաչված լինելու նշան էր. այն հագնում էին միայն թագավորները: