Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կապիկներն ու այծքաղները սնվում են բաոբաբի պտուղներով և նպաստում սերմերի տարածմանը:
Բաոբաբի տակառաձև բունն անձրևների ժամանակ կուտակում է հսկայական քանակությամբ ջուր:
Բաոբաբն աճում է Աֆրիկայում, Մադագասկարում և Հյուսիսային Ավստրալիայում. ապրում է 4–5 հզ. տարի: Բնի շրջագիծը 25 մ է, բարձրությունը՝ 18–25 մ: Բաոբաբի տերևները մատնաձև են, ծաղիկները` խոշոր ու սպիտակ, պտուղները՝ երկար, վարունգանման, հյութալի, քաղցրահամ միջուկով, որը կարելի է ուտել: Բաոբաբը տերևաթափ է լինում ոչ թե ձմռանը, այլ ամռանը: Նրա տերևները խոնավություն են գոլորշիացնում, և որպեսզի ծառը քիչ խոնավություն կորցնի, տերևաթափ է լինում շոգ եղանակին, իսկ ձմռանը նորից ծածկվում է տերևներով ու ծաղիկներով:
Ծառը չի այրվում, որովհետև նրա բնափայտը հագեցած է ջրով: Աֆրիկացիներն ասում են. «Բաոբաբը մեծ է, բայց նրանից փոքրիկ խարույկ անգամ չես վառի»:
Բաոբաբի կեղևից ստացվող թելն օգտագործվում է կոպիտ գործվածքներ և պարաններ պատրաստելու համար: