Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գառզու
1907 թ., Հալեպ, Սիրիա
 2000 թ., Փարիզ
Գառզու. «Նոտր Դամի տեսարան» (1948 թ.)
«Նավահանգիստ» (1971 թ.)
Գառզու. «Երկաթուղի» (1968 թ.)
Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ,  միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է: Նրա ստեղծագործություններում նորովի են արտացոլվել ֆրանսիական դասական 
արվեստի ավանդույթները: Ստացել է Ֆրանսիայի արվեստի և 
գրականության ասպետի տիտղոս, Պատվո լեգեոնի շքանշան: 

Գառզուն (իսկական անուն-ազգանունը` Գառնիկ Զուլումյան) 1918 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս: Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը և ֆրանսիական լիցեյը, 1929 թ-ին՝ Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան: 1929 թ-ին ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարն արժանացել է 1-ին մրցանակի: 1930 թ-ից նկարիչը մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին: 1930–40-ական թվականներին Գառզուի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային» սալոններում: 
Գառզուն հետևել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կանաչ, կապույտ հյութեղ մակերեսներն ու մութ ֆոները: 
1939 թ-ին Փարիզում կազմակերպվել է Գառզուի առաջին ցուցահանդեսը: Նկարիչը 3 անգամ արժանացել է Հոլմարկի մրցանակին (1943, 1951, 1953 թթ.):
Գառզուն մեծ համբավի է արժանացել հատկապես 1950-ական թվականներին ստեղծած հակապատերազմական տրամադրություններ խորհրդանշող պատկերներով` լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, երկաթուղային կայարաններ, որտեղ արտացոլված է ամայության և տագնապի զգացողությունը:
Գառզուի գործերում իրականությունն ասես կերպարանափոխվել, վերածվել է  նրբագեղ գծերի հյուսվածքի, տեսիլ-աշխարհների: Գիծը դարձել է գառզուական գեղանկարչության գլխավոր արտահայտչամիջոց: Հանրահայտ են «Երազների ծովախորշը» (1951 թ.),  «Վենետիկ» (1953 թ.), «Բուժիվալի լքված պալատը» (1954 թ.), «Ապոկալիպսիս» (1957 թ.), «Երկաթուղի» (1958 թ.), «Երկրային դրախտ» (1959 թ.) նկարաշարերը, «Լքված նավահանգիստը» (1966 թ.) վիմագրությունը, «Քաղաքը» (1972 թ.) խորհրդանշական պատկերը և այլ գործեր: 
Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ: Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, 
Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ
«Պոմպեյ» (1975 թ.)
Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ: Պատկերազարդել է Անդրե Մորուայի «Ֆրանսիա», Էռնստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», Ալբեր Քամյուի «Հուշատետր», Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի լուսին» և այլ գրքեր: 
Գառզուն Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400,  իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործեր:
   «Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ: Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք»:
Գառզու