Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գասպարյան Գոհար
1924 թ., Կահիրե
2007 թ., Երևան (թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում)
Գ. Գասպարյանը Նորմայի  (Վինչենցո Բելլինիի «Նորմա») դերում
ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանը XX դարի խոշորագույն 
երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո): Գասպարյանի երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում: Նրա 
երգարվեստին հատուկ են ստեղծագործության գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: 
Ավետիք Իսահակյանը Գոհար Գասպարյանին անվանել է 
«Հայաստանի սոխակ»:

Գոհար Գասպարյանը (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան) 1936– 1939 թթ-ին սովորել է Կահիրեի ֆրանսիական քոլեջում: Հետագայում երգեցողության դասեր է առել իտալացի հայտնի երաժիշտներ Էլիզ Ֆելդմանից և Վինչենցո Կարրոյից: 1940 թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում, եղել ռադիոյի մենակատար: 1948 թ-ին Գասպարյանը հայրենադարձել է, 1949 թ-ից երգել Երևանի օպերայի և բալետի թատրոնում (առաջին դերերգը՝ Լակմե, Լեո Դելիբի «Լակմե» օպերայում): 1964 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1973 թ-ից): 
Գասպարյանն ուներ մեծ ձայնածավալ (դիապազոն) և կատարողական բարձր տեխնիկա: Նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Լավագույն դերերգերից էին՝ Անուշ, Շուշան (Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Գոհար (Հարո Ստեփանյանի «Հերոսուհի»), Ռոզինա (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կարինե, Օլիմպիա (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի», «Արշակ II»), Մարգարիտ (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Լյուչիա (Գաետանո Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Նորմա (Վինչենցո Բելլինիի «Նորմա»), Մարֆա (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»): 
Գասպարյանն ունեցել է 4000-ից ավելի համերգներ. ընդգրկել է Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Հենդելի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Շտրաուսի, Էդվարդ Գրիգի, Ռեյնհոլդ Գլիերի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի և ուրիշների ստեղծագործություններից: Նա հանդես է եկել նաև թեմատիկ համերգներով՝ իտալական վարպետների գործեր, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, օպերային սիրված դերերգեր. Մանոնի ծիծաղը (Ֆրանսուա Օբերի «Մանոն Լեսկո»), Ամինա (Վ. Բելլինիի «Սոմնամբուլա»), Դինորա (Ջակոմո Մեյերբերի «Դինորա»), Օֆելյայի խելագարության տեսարանը (Շառլ Թոմայի «Համլետ»), Տիկնիկ (Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները») և այլն: Նշանավոր էր Վիլյամ Շեքսպիրի թեմաներով XIX–XX դարերի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված Գասպարյանի ծրագիրը: Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Թուրքիայում, Իրանում, Ճապոնիայում, Եգիպտոսում, Հարավային Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր:
Պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1997):
Գ. Գասպարյանը Օլիմպիայի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ») դերում 
«Գոհար Գասպարյանը  Լակմեի դերում» (1960 թ., գործ` Հարություն Կալենցի) 

    « Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՜ իրեն, և՜ իր ժողովրդին»:
Մարտիրոս Սարյան
   «Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել»:
Գոհար Գասպարյան