Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հյուգո Վիկտոր Մարի
1802 թ., ք. Բեզանսոն, Ֆրանսիա
1885 թ., Փարիզ

Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» գրքի 1-ին հրատարակության տիտղոսաթերթը
Գավրոշը ֆրանսիացի հանրահայտ գրող Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» (1862 թ.) վեպի հերոսներից է. խորհրդանշում է մարդասիրությունը, հերոսականությունն ու ազատատենչությունը:

«Թշվառներ» վեպում Հյուգոն պատկերել է ֆրանսիական հասարակության տարբեր խավերի կյանքը: 12-ամյա Գավրոշը թողել էր Փարիզի հետնախորշերում ապրող աղքատ ու թշվառ իր ընտանիքը և թափառում էր աղմկոտ փողոցներում: Նա հագնում էր կնոջ կարճ վերնաշապիկ, շատ երկար տաբատ, վզին փաթաթում պատռված թաշկինակ: Գավրոշը հաճախ էր քաղցած լինում, սակայն երբեք չէր վհատվում. նրա շուրթերին միշտ ուրախ մի երգ էր: Նա բարեսիրտ էր և կարեկից հոգի ուներ, անպայման  գտնում էր մարդկանց օգնելու միջոց. իր վերջին դրամով հաց էր գնում անապաստան երեխաների համար, օթևան տալիս «իր տանը»՝ հրապարակում կանգնած փայտե հսկա փղի որովայնում:
Սակայն Գավրոշի կյանք են ներխուժում փոթորկոտ ժամանակները: Ֆրանսիայում սկսվում է 1848 թ-ի հեղափոխությունը. փողոցներում բարիկադներ էին: Ապստամբները կառավարությունից պահանջում էին հավասարություն, ազատություն: Գավրոշն օգնում էր նրանց. ապստամբներին էր հասցնում սպանված զինվորների պայուսակներից հավաքած փամփուշտները: Սակայն նա ևս զոհվում է մարտում, և երգը կիսատ է մնում նրա շուրթերին: 
Գավրոշի և նրա նման խեղճ ու  թշվառ մարդկանց կյանքն ու տառապալի ճակատագրերն իրական ու ճշմարտացի է պատկերել Հյուգոն նաև «Փարիզի աստվածամոր տաճարը» (1831 թ.), «Մարդը, որ ծիծաղում է» (1869 թ.), «Իննսուներեքը» (1874 թ.) վեպերում, որոնց հերոսները բարի, ազնիվ ու արդարամիտ են և պայքարում են հանուն ազատության ու արժանապատվության:
Վիկտոր Հյուգոն ծնվել է նապոլեոնյան գեներալի ընտանիքում: Գրել է դրամաներ՝ «Կրոմվել» (1827 թ.), «Էռնանի» (1829 թ.), «Արքան զվարճանում է» (1832 թ.), «Մարիա Թյուդոր» (1833 թ.), որտեղ հակադրվել է կլասիցիզմին և պաշտպանել ռոմանտիկական դրամատուրգիայի ազատախոհությունը: 
1851 թ-ին` Լուի Նապոլեոն Բոնապարտի հեղաշրջումից հետո, Հյուգոն տարագրվել է հայրենիքից. այդ տարիներին պաշտպանել է ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը: Հանդես է եկել թուրքական լծի դեմ Կիպրոսի ժողովրդի ապստամբության պաշտպանությամբ: 1870 թ-ին նա գրել է. «Ոչ մի ժողովուրդ իրավունք չունի ձեռք բարձրացնելու մի այլ ժողովրդի վրա»:
Այդ շրջանում գրել է «Մի հանցագործության պատմություն» գիրքը, «Նապոլեոն փոքր» քաղաքական պամֆլետը, «Հատուցում» քաղաքական բանաստեղծությունների ժողովածուն: 
Հյուգոն հայրենիք է վերադարձել 1870 թ-ին: Նրա ուշ շրջանի գործերից են «Ահեղ տարի» (1872 թ.), «Պապ լինելու արվեստը» (1877 թ.) բանաստեղծությունների ժողովածուները: 
Հյուգոն բարեկամական և նամակագրական կապեր է ունեցել հայ մտավորականների հետ: Դեռևս նրա կենդանության օրոք հայերեն են թարգմանվել «Թշվառները» և «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպերը: 
   Վիկտոր Հյուգոն «Թշվառները» վեպի թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանին հղած նամակում  գրել է. «Ձեր հիանալի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում անցյալի խորհրդավոր նշույլի շողշողալը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը: Երախտագիտությամբ եմ ընդունում Ձեր ազնիվ ձոնը և շնորհակալություն հայտնում»: