Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Գարեգին Բ Ներսիսյան
Ծնվ. 1951 թ., 
գ. Ոսկեհատ, 
ՀՀ Արմավիրի մարզ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը (ձախից) Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի և Շառլ Ազնավուրի հետ (2001 թ., Երևան)
Մյուռոնօրհնեքի արարողությունը Մայր աթոռ Սբ Էջմիածնում` Գարեգին 
Բ-ի հանդիսապետությամբ (2008 թ.)
Գարեգին Բ Ներսիսյանն Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոսն է. ընտրվել է 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին և օծվել նոյեմբերի 4-ին:

Գարեգին Բ-ն (ավազանի անունը՝ Կտրիճ) 1971 թ-ին ավարտել է Սբ Էջմիածնի հոգևոր ճեմարանը, ապա ծառայել ճեմարանում՝ որպես տեսչի օգնական, դասավանդել Նոր կտակարան: 1972 թ-ին ձեռնադրվել և օծվել է կուսակրոն քահանա: Նույն թվականին մեկնել է Վիեննա` համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում սովորելու: 1975 թ-ին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ և աստվածաբանական ուսումը շարունակել  Բոննի համալսարանում: 1979 թ-ին սովորել է Ռուս ուղղափառ եկեղեցու Զագորսկի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980 թ-ին նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ-ի ապրիլին՝ առաջնորդական փոխանորդ, հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1990 թ-ից Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է, 1992 թ-ին ստացել է արքության պատիվ, 1998 թ-ին նշանակվել է կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ: 
1990 թ-ին Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո հիմնել է Վազգենյան հոգևոր դպրանոցը (Սևանի թերակղզում), Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: 1992 թ-ին նրա ջանքերով Երևանի 3 պիոներական պալատներ վերակազմավորվել են հայորդաց տների, որտեղ բազմաթիվ երեխաներ հոգևոր-գեղագիտական կրթություն են ստանում: 1999 թ-ին Մայր աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը հիմնվել է Գարեգին Ա-ի անվան աստվածաբանական հայագիտական կենտրոն: 
2000 թ-ի հունվարի 14–24-ը Գարեգին Բ-ն ուխտագնացություն է կատարել Տերունական սրբավայրեր Հորդանան և Երուսաղեմ, հանդիսապետել  Սուրբ Ծննդյան արարողությունները: 2000 թ-ի նոյեմբերի 11-ին Վատիկանում Հովհաննես Պողոս II պապը Վեհափառ հայրապետին է հանձնել սբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Գարեգին Բ-ն և Հռոմի պապը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված կոտորածները բնորոշվել են որպես ցեղասպանություն: 2000 թ-ի նոյեմբերի 24-ին ստորագրել է Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի հետ համատեղ հայտարարություն՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Կաթողիկոսի նախաձեռնությամբ պետությունը Մայր աթոռ Սբ Էջմիածնին է հանձնել (2001 թ-ի հուլիս) 270 վանք ու եկեղեցի: Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, որը կրում է Ամենայն հայոց վերջին 3 հայրապետների դրոշմը, կառուցվել է Վեհափառ հայրապետի անմիջական հոգածությամբ: 
2000 թ-ի մարտին ՀՀ Կառավարությունը և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ստորագրել են «Մտադրությունների հուշագիր», որի համաձայն էլ իրականացվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր ծառայությունը ՀՀ զինված ուժերում:
2002 թ-ին Վեհափառ Հայրապետի և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնքած համաձայնագրով 2003–04 ուստարուց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդգրկվել է հանրակրթական դպրոցների ծրագրում որպես պարտադիր առարկա:
Գարեգին Բ կաթողիկոսը «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի պատվավոր, Միջազգային տեղեկատվական ակադեմիայի անդամ է, Երևանի և Արցախի պետական համալսարանների պատվավոր դոկտոր: Պարգևատրվել է Հորդանանի բարձրագույն՝ Ա կարգի` «Բեթղեհեմ-2000», Ռումինիայի ազգային բարձրագույն՝ «Ռումինիայի աստղ» շքանշաններով: