Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գեղագիտության ազգային կենտրոնի մուտքը
Գեղագիտության ազգային կենտրոնի «Գորանի» երգի-պարի  անսամբլը
Գեղագիտության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1978 թ-ին, Երևանում` արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով` 
1970 թ-ին ստեղծված աշխարհում առաջին մանկական ստեղծագործության թանգարանի հիման վրա:

Գեղագիտության ազգային կենտրոնն ուսումնամշակութային հաստատություն է, որտեղ ձեռք են բերում գեղագիտական գիտելիքներ: 
Կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում ցուցադրվում  են հայ և ավելի քան 120 երկրների երեխաների ստեղծագործություններ: 
1978 թ-ից կենտրոնում գործում են գեղարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի, պարարվեստի ստուդիաներ (սովորում է 4–16 տարեկան շուրջ 5 հզ. երեխա), «Գորանի» երգի-պարի, «Հայկական զարդանախշեր» պարի անսամբլները, ժամանակակից պարերի խումբը, ժողովրդական գործիքների 7-ամյա երաժշտական դպրոցը, «Մետրո» երիտասարդական թատրոնը, «Փոքր թատրոնը»՝ դրամատիկական և տիկնիկային թատերախմբերով, թատերական դիզայնի ստուդիայով:
Կենտրոնը մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Գորիսում, Մեղրիում: 
Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ հայ մանուկների աշխատանքները ներկայացվել են Վաշինգտոնում, Չիկագոյում, Նյու Յորքում և Միլլոուկիում (ԱՄՆ, նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), Կոլմարում, Մարսելում, Ստրասբուրգում (Ֆրանսիա), Բոխումում (Գերմանիա), Դավոսում (Շվեյցարիա), Հռոմում, Բրյուսելում (հայ երեխաների նկարազարդումներով «Աստվածաշունչ մանուկների համար» թեմայով ցուցահանդես) և այլուր:
Կենտրոնում ձևավորվել են ավանդույթներ. ամեն տարի մայիսի 20-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնի հրապարակում երեխաները նկարում են ասֆալտի վրա. լավագույնները խրախուսվում են, պարգևատրվում, հրավիրվում սովորելու Գեղագիտության ազգային կենտրոնում: Հունիսի 1-ին Կենտրոնում կազմակերպվում է ցուցահանդես՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Կենտրոնը հրատարակում է նաև պատկերազարդ գրքեր` «Կենաց ծառ», 1995 թ., «Ֆուձիյամայից Արարատ», 1997 թ., «Հայկական հեքիաթներ», 1999 թ., «Եղիցի լույս», 2001 թ., «Աստվածաշունչ», 2002 թ., «Սասունցի Դավիթ»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 2004 թ., «Հեքիաթների կախարդական աշխարհը» (ռուսերեն, 2007 թ.) և այլն:

Գեղագիտության ազգային կենտրոնում գործում են բազմաթիվ խմբակներ: