Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արխիպ Կուինջի. «Կեչու անտառակ» (1879 թ.)
Կարլ Բրյուլլով. «Պոմպեյի վերջին օրը» (1830–33 թթ.)
Պոլ Գոգեն. «Արեարեա» («Ուրախություն», 1890 թ.)
Մարիամ Ասլամազյան. «Հերոսի վերադարձը» (1942 թ.)
Էդուարդ Մանե. «Ֆոլի-Բերժեր» բարը» (1881 թ.)
Ռոբերտ Էլիբեկյան. «Լուսնի լույս» (1988 թ.)
Ռուբեն Աբովյան. «Խաղ III (Զրույց)» (1985 թ.)
Անատոլի Գրիգորյան. «Ներկայացումից հետո» (2001 թ.)
Գեղանկարչությունը կերպարվեստի տեսակ է. ստեղծվում է 
ներկերով`  հարթ մակերեսի վրա:

Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն,  ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ` օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները: Տարբերում են գեղանկարչության պատմական, կենցաղային, անիմալիստական (կենդանիների պատկերումը) և այլ ժանրեր: Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը (որմնանկարչություն, առաստաղապատկեր, պաննո), բեմանկարչությունը, մանրանկարչությունը, սրբանկարչությունը և այլն: 
Գեղանկարչական գործեր ստեղծվում են  կտավի, փայտի, թղթի, քարի, ապակու, մետաղե կամ այլ  հիմքի վրա, որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով:
Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է՝ կոլորիտը, որը յուրաքանչյուր պատկերում ունի իր գունաշարը՝ գամման` երբեմն նույն գույնի նրբերանգներով: 
Գեղանկարչությունն սկզբնավորվել է դեռևս քարի դարում: Պահպանվել են ժայռապատկերներ Ֆրանսիայում (Ֆոն դը Գոմ քարայրեր), Հյուսիսային Իսպանիայում (Ալտամիր) և այլուր: Արևելքի հնագույն երկրներում (հատկապես` Հին Եգիպտոսում) և Ամերիկայում գոյություն է ունեցել մոնումենտալ գեղանկարչություն, Հին Հունաստանում՝ ֆրեսկոների (որմնանկարչության տեսակ է՝ թաց սվաղի վրա) և խճանկարների կողքին տեղ է գտել նաև հաստոցային նկարչությունը (հիմնականում մոմանկարչության տեխնիկայով): Հայտնի են անտիկ շրջանի ֆայյումյան դիմանկարները (հին եգիպտական դիմանկարներ, հայտնաբերվել են Էլ Ֆայյում օազիսում, 1887 թ-ին): 
Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել Վերածննդի շրջանում: Այդ արվեստի նախակարապետներից էր XIV դարի իտալացի նկարիչ Բոնդոնե դի Ջոտտոն: Վերածննդի խոշորագույն գեղանկարիչներից են Մազաչչոն, Անդրեա Մանտենյան, Սանդրո Բոտտիչելլին, Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայելը, Տիցիանը, Ջորջոնեն (Իտալիա), Յան վան Էյքը, Պիտեր Բրեյգելը (Նիդեռլանդներ), Ալբրեխտ Դյուրերը, Մատիս Նիտհարդը (Գերմանիա) և ուրիշներ: 
XVII դարում ընդլայնվել և ավելի հստակ ձևավորվել է ժանրերի համակարգը, ծաղկել է մոնումենտալ-դեկորատիվ արվեստը (հատկապես` բարոկկո ոճում):
XVII–XVIII դարերում եվրոպական գեղանկարչության զարգացման ընթացքը պայմանավորված էր Ֆրանսիայում (Ժորժ Լատուր, Ժան Բատիստ Սիմեոն Շարդեն, Ժակ Լուի Դավիդ), Իտալիայում (Կարավաջո, Ջուզեպպե Կրեսպի), Իսպանիայում (Էլ Գրեկո, Դիեգո Վելասկեզ, Ֆրանսիսկո Գոյա), Ֆլանդրիայում (Պիտեր Պաուել Ռուբենս, Յակոբ Յորդանս), Ռուսաստանում (Դմիտրի Լևիցկի), Հոլանդիայում (Ռեմբրանդ, Ֆրանս Հալս) և այլ երկըրներում ազգային դպրոցների ձևավորմամբ: XIX դարում Եվրոպայում և Ամերիկայում առաջացել են նոր ազգային դպրոցներ, ուժեղացել են տարբեր երկրների գեղանկարչության փոխազդեցությունները: XX դարի խոշոր գեղանկարիչներ Պաբլո Պիկասսոն, Անրի Մատիսը (Ֆրանսիա), Դիեգո Ռիվերան, Դավիդ Սիկեյրոսը (Մեքսիկա), Ռենատո Գուտուզոն (Իտալիա), Վալենտին Սերովը, Մարկ Շագալը (Ռուսաստան) և ուրիշներ իրականությունը նորովի են պատկերել իրենց գեղանկարներում: 
XX դարի կեսից առաջացել են նոր հոսանքներ ու դպրոցներ, որոնց բնորոշ են իրականության և աշխարհի նյութականության սուր զգացողությունը, կերպարների հոգևոր հարստությունն ու ռոմանտիկ ոգեշնչվածությունը: 
Գեղանկարչությունը Հայաստանում նույնպես սկզբնավորվել է վաղ անցյալում. հայտնաբերվել են մ. թ. ա. VI–IV հազարամյակների ժայռապատկերներ, նեոլիթյան, էնեոլիթյան շրջանի գունավոր, նախշազարդ և բրոնզի դարի երկրաչափական, բուսական, կենդանական զարդամոտիվներով խեցեղեն: Ուրարտական շրջանում գեղանկարչությունն արդեն մասնագիտացված բնագավառ էր (որմնանկարներ, խճանկարներ): 
Հայաստանում ավատատիրական կարգերի հաստատումն ու քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն գեղանկարչությանը հաղորդել են նոր ձև և բովանդակություն. գլխավոր պատվիրատուն դարձել է եկեղեցին, որը որոշակի պահանջներ է դրել նկարիչ-կատարողների առջև: Հելլենիզմի դարաշրջանից մեզ հասած գեղանկարչության դասական օրինակ է Գառնիի ամրոցի բաղնիքի խճանկար հատակը (III դար): Միջնադարյան եկեղեցիների որմնանկարները և առանձին ձեռագրերի մանրանկարներ գեղարվեստական ու պատմամշակութային խոշոր արժեքներ են: 
XVII–XVIII դարերի մոնումենտալ և հաստոցային գեղանկարչությունը զարգացել է Հովնաթանյան տոհմի նկարիչների, Նոր Ջուղայի դպրոցի (Մինաս, Հովհաննես Մրքուզ) գործունեության շնորհիվ: Նոր ժամանակաշրջանի հայկական գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներ Հակոբ Հովնաթանյանի և Հովհաննես Այվազովսկու մի շարք գործեր գույնի անսովոր դրսևորման շնորհիվ դարձել են այդ շրջանի արվեստի լավագույն նմուշներից: 
XX դարի սկզբին Հայաստանում  և արտերկրում ստեղծագործող մի խումբ նկարիչներ՝ Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Ստեփան Աղաջանյանը, Եղիշե Թադևոսյանը, Վարդան Մախոխյանը, Էդգար Շահինը և ուրիշներ, գեղանկարչությունը հարստացրել են բարձրարժեք գործերով: XX դարի 1-ին կեսին հայկական կերպարվեստի ազգային ավանդույթների և գեղանկարչության զարգացմանն իր բացառիկ արվեստով նպաստել է Մարտիրոս Սարյանը: Այդ շրջանում գեղանկարչության առաջընթացին իրենց լուրջ նպաստն են բերել նաև Սեդրակ Առաքելյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Սեդրակ Ռաշմաճյանը, Վահրամ Գայֆեճյանը և ուրիշներ: 
Հայկական գեղանկարչությունն առանձնակի վերելք է ապրել 1960-ական թվականներին՝ Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի, Գրիգոր Խանջյանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Հովսեփ Փուշմանի, Գառզուի, Շարթի, Ժանսեմի և ուրիշների ստեղծագործություններով: Արդի հայ գեղանկարչության ճանաչված դեմքերից են Մկրտիչ Սեդրակյանը, Ռոբերտ և Հենրի Էլիբեկյանները, Կարեն Սմբատյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Զուլում Գրիգորյանը, Արկադի Բաղդասարյանը, Էմիլ Գազազը, Ռուբեն Ադալյանը, Վալմարը, Փարավոն Միրզոյանը, Սարգիս Համալբաշյանը, Ռուբեն Աբովյանը, Արկադի Պետրոսյանը և ուրիշներ: 
Հայկական գեղանկարչությունը բազմիցս ներկայացվել է արտերկրում, կազմակերպվել են ցուցահանդեսներ, հայկական արվեստի օրեր և այլ միջոցառումներ: