Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բասկետբոլն աշխարհի գրեթե բոլոր երկրներում  մեծ տարածում ունեցող խաղերից է. նկարում ներկայացված է Եվրոպայի գավաթի (2005 թ.) համար կանանց եզրափակիչ խաղի մի դրվագ:
Բասկետբոլը, թերևս, փակ մարզասրահներում թիմային խաղերից ամենատարածվածն է: ԱՄՆ-ի ամենախոշոր պրոֆեսիոնալ լիգայի՝ Բասկետբոլի ազգային ընկերակցության առաջատար խաղացողներն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից են:
«Բասկետ» և «բոլ» անգլերեն բառերը համապատասխանաբար նշանակում են զամբյուղ և գնդակ: Թիմային այս մարզախաղի նպատակն է գնդակը ձեռքով մրցակցի զամբյուղը նետելը: 
Բասկետբոլն առաջացել է 1891 թ-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ խաղը հնարել է սպորտային դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ջեյմս Նեսմիթը, որպեսզի զբաղեցնի աշակերտներին ձմռանը, երբ ֆուտբոլ և բեյսբոլ խաղալու պայմաններ չկային: Խաղում են 26 x 14 մ չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում հենարաններին ամրացված զամբյուղներն են: 2 թիմերից յուրաքանչյուրն ունի 5 խաղացող: Թիմի բոլոր խաղացողները մասնակցում են և՜ հարձակմանը, և՜ պաշտպանությանը և կարող են ազատորեն տեղաշարժվել ողջ խաղահրապարակում: Սակայն սովորաբար թիմերը դասավորվում են 2 պաշտպան, 2 հարձակվող և 1 կենտրոնական խաղացող սխեմայով: Խաղը բաղկացած է 2 կեսից: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, թիմը վաստակում է 2 միավոր, 3-միավորանոց գծից դուրս կատարված արդյունավետ նետման համար՝ 3 միավոր, տուգանային նետումից՝ 1 միավոր:
Գնդակը խաղի մեջ է մտցվում եզրագծից: Գնդակը կարելի է նետել, փոխանցել ձեռքից ձեռք, հատակին հարվածելով տեղաշարժվել խաղահրապարակում կամ գլորել: Գոյություն ունեն խաղահրապարակում գնդակով տեղաշարժվելու որոշակի կանոններ. խաղացողն իրավունք չունի 5 վայրկյանից ավելի պահել գնդակը իր մոտ, իսկ թիմերից յուրաքանչյուրն այն տնօրինելու իրավունք ունի միայն 30 վայրկյան: Եթե այդ ժամանակահատվածում դեպի զամբյուղ նետում չի կատարվում, ապա գնդակը հանձնվում է հակառակորդին: Հարձակվող խաղացողներին արգելվում է 3 վայրկյանից ավելի մնալ հակառակորդի զամբյուղի տակ գտնվող գոտում (3-վայրկյանանոց գոտի):
Գնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի: Չի թույլատրվում նաև ձեռքով պահել կամ հրել մրցակցին: 
Հաղթում է այն թիմը, որը խաղավարտին հավաքում է ավելի շատ միավոր:
Սիրողական բասկետբոլի անվանի խաղացողներից էր Արմենակ Ալաջաջյանը, ով 1953–64 թթ-ին Հայաստանի և ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականների կազմերում դարձել է Եվրոպայի բազմակի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
    
  Ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլի «Չիկագո Բուլս»  թիմի ավագ Մայքլ Ջորդանը 1984-97 թթ-ին ռեկորդային արդյունքի է հասել`  մասնակցելով 667 խաղի. յուրաքանչյուր խաղից նա իր թիմին բերել է  միջին հաշվով 32 միավոր: