Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Գերշվին Ջորջ
1898 թ., Նյու Յորք
1937 թ., ք. Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ
Ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը 
սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից է, «Պորգին ու 
Բեսը» (1935 թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը:

Ջորջ Գերշվինը ծնվել է Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում: Երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ: 
Գերշվինը 25 տարեկանում՝ որպես ջազային երգերի, օպերետների, մյուզիքլների հեղինակ, ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928 թ-ին ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ: 
Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրո-ամերիկյան երաժշտական ֆոլկլորի (բլյուզ, սպիրիչուէլս) և թեթև ժանրի (Բրոդվեյի էստրադա) բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ, կոնցերտային): Նրա ստեղծագործությանը հատուկ են երգիծական գծերը, սուր հումորը, գրոտեսկը: 
Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը: Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» դաշնամուրի և սիմֆոջազի համար, ինչպես նաև սևամորթների կյանքը պատկերող «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման:
Գրել է նաև օպերետներ («Տիկի'ն, եղե'ք բարի», «Զվարճալի դեմք» և այլն), սիմֆոնիկ երաժշտություն (Երկրորդ ռապսոդիա, Կուբայական նախերգանք և այլն), պարային պիեսներ, երգեր, Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային 3 պրելյուդ, կինոերաժշտություն:
   Ջորջ Գերշվինի «Պորգին ու Բեսը» օպերան ռեժիսոր Ռուբեն  Մամուլյանը բեմադրել է 1935 թ-ին,  Նյու Յորքում: