Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Բրիջթաուն
Տարածքը՝  
430 կմ2
Բնակչությունը՝  
464,3 հզ.
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝
բարբադոսյան դոլար
Բարբադոսը պետություն է Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ծովի ավազանի կղզիներից ամենաարևմտյան` համանուն կղզում: Բրիտանական համագործակցության անդամ է: Բուստային խութերով շրջապատված հրաբխային ծագման կղզի է: Կլիման արևադարձային է:
Մինչև եվրոպացիների մուտքը կղզում բնակվում էին հնդկացիների տարբեր ցեղեր: 1518 թ-ին առաջինը այստեղ եկան իսպանացիները, որոնք էլ երկրին տվեցին Բարբադոս (իսպաներեն նշանակում է մորուքավոր բույս) անունը՝ այստեղ տարածված մորուքանման բույսերով պարուրված թզենիների պատճառով: 1605 թ-ին կղզի թափանցեցին անգլիացիները և հիմնեցին իրենց գաղութը, իսկ 1628 թ-ին՝ Բրիջթաուն քաղաքը: XVII դարի 30-ական թվականներին այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերվեցին նեգր ստրուկներ, որոնք հետագայում կազմեցին կղզու բնակչության մեծամասնությունը:
Երկիրն անկախություն է ձեռք բերել 1966 թ-ին:
Բարբադոսի տնտեսության հիմքը հյուրեկ զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունն են: Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, բատատ, ադամաթուզ, մանգո, ավոկադո և այլն: Կան շաքարի, մրգահյութերի, շինանյութերի, ոգելից խմիչքների արտադրության ձեռնարկություններ: