Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բարդի
Բարդին ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է: Հայտնի է բարդիների մոտ 100, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ անտառային կամ  դողդոջուն (հայտնի է նաև կաղամախի անունով), նրբագեղ, հիբրիդային կամ գորշ, արծաթափայլ կամ սպիտակատերեվ և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում. խոնավասեր է, աճում է գերխոնավ վայրերում, գետերի ավազաններում, առուների ափերին:
Բարդին խոշոր ծառ է, բարձրությունը՝ 40–60 մ, բնի տրամագիծը կարող է հասնել 1 մ-ի: Սաղարթը լինում է բրգաձև, վրանաձև, ցրված, ձվաձև: Տերևները հերթադիր են, կոթունավոր, լայն եռանկյունաձև, ձվաձև, կլորավուն: Բարդին ծաղկում է վաղ գարնանը: Ապրում է 100–150 տարի: Աճում է արագ, տարեկան՝ 1–1,5 մ:
Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր: Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով: Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն:
Եփրատյան բարդին հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Երևանի շրջակայքում և Արաքս գետի ափին: Այս ծառի վրա կարելի է տեսնել ուռենիներին և բարդիներին հատուկ բոլոր ձևերի տերևները: Նման հետաքրքիր երևույթ քիչ բույսերի է հատուկ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Վաղ անցյալում հայոց մեջ բարդին համարվել է «կենաց ծառ» և պատկերվել է բրոնզե գոտիների, արքայական սաղավարտների, պաշտամունքային քանդակների և որմնապատկերների վրա: Հեթանոսական շրջանում (մինչև քրիստոնեության ընդունումը) գոյություն է ունեցել բարդու պաշտամունք, որը Հայաստանի առանձին վայրերում գոյատևել է մինչև XII դարը: Հին Հայաստանում եղել է սրբազան բարդիների անտառ: Միջնադարյան մանրանկարչության մեջ նույնպես հաճախ պատկերվել է որպես «կենաց ծառ»:
Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստական մարմնավորում է ստացել հայ բանաստեղծների՝ Դ. Վարուժանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Հ. Սահյանի և ուրիշների ստեղծագործություններում: