Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գրքի հուշարձան Բեռլինում
Հնատիպ գրքեր
Գրքերի ամենամեծ հավաքածուները պահվում են  գրադարաններում: 
Մոսկվայի Լազարյան ճեմարանի հրատարակություններ
Գիրքը ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-
գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական 
բովանդակությամբ ստեղծագործություն է: Ներկայումս առավել տարածվածը թղթի վրա տպագրված գիրքն է:

Գիրքը կազմված է բնագրից, տիտղոսաթերթից և կազմից. վերջինս երբեմն ունենում է նաև կազմաշապիկ: Տիտղոսաթերթի վրա գրվում են հեղինակի անունը և գրքի վերնագիրը, հրատարակության վայրը և տեսակը, հրատարակչությունը, տպագրության տարեթիվը:
 Գրքի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի: Անցյալում բաբելացիները, ասորեստանցիները և այլ հին ժողովուրդներ գրել են հիմնականում կավե սալիկների վրա: Պահպանվել է մ.
թ. ա. III հազարամյակում սալիկների վրա գրված գեղարվեստական հնագույն` ասուրա-բաբելական «Գիլգամեշ» դյուցազներգությունը: Այդ եղանակով կազմված գրքերից են ստեղծվել առաջին գրադարանները: Չինաստանում գրել են հնդկեղեգից (բամբուկ) պատրաստված շերտիկների վրա և շարել ամուր թելի վրա: Ավելի ուշ չինացիները գրել են մետաքսի, իսկ մ. թ. II դարից՝ թղթի վրա: Հին Եգիպտոսում նախ գրել են կավե սալիկների, այնուհետև՝ պապիրուսի վրա, որը եղեգի մամլած շերտիկներն իրար սոսնձած մի քանի տասնյակ մետր երկարությամբ ժապավեն էր և պահվում էր գլանաձև փաթաթված:
Մ. թ. ա. II դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստվել է նոր գրանյութ և քաղաքի անունով կոչվել պերգամենտ: Այն մեզ հայտնի մագաղաթն է: Մագաղաթե ամենահին ձեռագիրը Հոմերոսի «Իլիական» պոեմի՝
Հմայիլներ
III դարում գրված մի հատված է: Մագաղաթը պապիրուսից ավելի ճկուն ու ամուր էր, հեշտությամբ ծալվում էր, իսկ ծալվածքի մասում թերթերը կարվում ու միացվում էին իրար: Միջնադարում մագաղաթե թերթերն ամփոփվում էին կաշեպատ կամ լաթապատ փայտե կազմի մեջ:
Գրքի զարգացման և ժողովրդականացման խոշոր ազդակ էր  1447 թ-ին Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը, որով դրվեց գրքի տպագրության հիմքը:
Հայաստանում թուղթը՝ որպես գրանյութ, օգտագործվել է VIII–IX դարերում:  Տպագրությունը XV դարում զգալիորեն խթանել է գրքի զարգացումն
Ժամանակակից շքեղակազմ գրքեր
ու տարածումը:
Հայերեն առաջին գրքերը` ձեռագիր մատյանները, ստեղծվել են V դարում` հայոց գրի գյուտից հետո: Պահպանված հնագույն ձեռագիր մատյանը VII դարում ստեղծված Վեհամոր Ավետարանն է: Ձեռագիր մատյաններ ստեղծվել են  մինչև XVIII դարի վերջը:
Թղթի վրա մեզ հասած առաջին ձեռագիր գիրքն ընդօրինակվել է 981 թ-ին:
Մինչև 1800 թ. տպագրված գրքերը կոչվում են հնատիպ: Դրանք բազմաբովանդակ են, բայց գերակշռում են կրոնական բնույթի գրքերը: Հրատարակվել են փոքր տպաքանակներով, մեծ մասամբ` կաշեպատ զարդարուն կազմերով: 
Հայերեն հնատիպ գրքերի թիվը անցնում է 1000-ից: 1801–50 թթ-ին հրատարակվել է մոտ 1700 անուն գիրք: Ներկայումս Հայաստանում և տարբեր երկրներում ամեն տարի լույս են տեսնում հազարավոր հայերեն գրքեր:

   Հայերեն առաջին տպագիր գիրքը՝  «Ուրբաթագիրքը», լույս է տեսել 1512 թ-ին, Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի ջանքերով: 
   1967 թ-ից ամեն տարի ապրիլի 2-ին (մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է) ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գրքի միջազգային օրը:

   ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1995 թ-ի  նոյեմբերի 15-ի որոշմամբ` 1996 թ-ից ապրիլի 23-ին (1616 թ-ի այդ օրը մահացել են Միգել դե Սաավեդրա Սերվանտեսը, Վիլյամ Շեքսպիրը և Գարսիա դե լա Վեգան) ամեն տարի նշվում է Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը: