Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Շումերա-բաբելա-ասուրական պատկերագրեր (մ. թ. ա. IV–I հազարամյակներ)
Ֆեսթյան սկավառակը Մինոյական մշակույթի (Կրետե կղզի) գրի յուրօրինակ հուշարձան է (ուշ կամ միջին բրոնզի դար): 
Մայաների գաղափարագրեր
Արաբերենի այբուբենը
Վրացերենի այբուբենը
Անգլերենի այբուբենը
1976 թ-ին պատրաստվել է ոսկեձույլ և ադամանդակուռ «Հայոց այբուբենը» (հեղինակներ` Բաղդասար Արզումանյան և Ժիրայր 
Չուլոյան, Մայր աթոռ Սբ էջմիածնի գանձատուն):

Գիրը որևէ գաղափարի կամ խոսքի արտասանական-հնչյունական միավոր արտահայտող գծագիր պատկերների, պայմանական  նշանների՝ տառերի համակարգ է, իսկ այբուբենը` յուրաքանչյուր լեզվի գրության համար գործածվող տառերի ամբողջությունը: 

Գիր
Գիրն ստեղծվել է որևէ գաղափար, միտք կամ առհասարակ խոսք գրավոր եղանակով փոխանցելու համար: Իբրև մշակութային երևույթ` բանավոր խոսքի համեմատությամբ գիրը երևան է եկել ավելի ուշ: Հաղորդակցման աճող պահանջներին ի պատասխան՝ գիրն ստեղծել են հասարակական, մշակութային բարձր մակարդակ ունեցող ժողովուրդները:
Գրի տեսակներն են պատկերագրությունը, գաղափարագրությունը, վանկագրությունը և հնչյունագրությունը:
Պատկերագրության (պատմականորեն նախորդել է մյուս գրատեսակներին) միավորները (առարկայի գծագիր պատկերները) հիմնականում արտահայտում են այս կամ այն գաղափարը, միտքը (նույնիսկ կարող են ունենալ ամբողջական միտք պարունակող հաղորդման նշանակություն): Այն օգտագործել են հին եգիպտացիները, Մերձավոր Արևելքի որոշ ժողովուրդներ, հին չինացիները, Հայաստանի նախաբնիկները և ուրիշներ: 
Գրի հաջորդ՝ համեմատաբար կատարյալ ձևը գաղափարագիրն է (հիերոգլիֆը): Գաղափարագրությունը մի համակարգ է, որի միավորները (պայմանական նշաններ) հիմնականում արտահայտում են բառ կամ նրա իմաստակիր որևէ մաս: Հին եգիպտացիները գաղափարագիր ստեղծել են մ. թ. ա. մոտ 3100 թ-ին և դրանից օգտվել են շուրջ 3500 տարի: Գրի այս տեսակն օգտագործել են նաև Միջին Արևելքի ուրիշ ժողովուրդներ: Կենտրոնական Ամերիկայի բնիկները` մայաները, նույնպես ունեցել են իրենց գաղափարագրերը:
Այժմ էլ կան գաղափարագրությունից օգտվողներ (օրինակ՝ չինացիները): Գաղափարագրության սկզբունքով են ստեղծված մաթեմատիկական թվանշանները, քիմիական նշանները: Գաղափարագրությունից է սերում հնչյունագրությունը: 
Վանկագրությունը գրային ինքնատիպ հորինվածք է: Վանկագիր է, օրինակ, հնդկական դևանագարի գրատեսակը:  
Հնչյունական ամենահին գիրը սեպագիրն է, որն ստեղծել են շումերները՝ մ. թ. ա. III հազարամյակում: Հնչյունագրության միավորներն արտահայտում են հնչյունական-արտասանական տարրեր: Տառը հնչյունի գրային պատկերն է: Հնչյունագրությունը (տառահնչյունային այբուբենը) սեմական ծագում ունի: Գրեթե բոլոր տառագիր այբուբենները սեմական բաղաձայնագրի տարբեր ձևափոխություններն են: Գրի հնագույն վկայությունները վերաբերում են մ. թ. ա. IV–III հազարամյակներին: 

Այբուբեն
Այբուբենը՝ որպես գրի հնչյունային արտահայտման եղանակ, ստեղծվել է   մ. թ. ա. III հազարամյակի կեսերին, Էբլա քաղաքում (գտնվել է ներկայիս Սիրիայի հյուսիսում): Ամենավաղ հայտնի այբուբենը փյունիկյանն է (Փյունիկիան գտնվել է Միջերկրական ծովի արևելյան ափերին): Փյունիկեցիներից գիրն անցել է հույներին, այնուհետև՝ հռոմեացիներին, ըստ էության՝ նաև հայերին: Մեկ այլ շառավղով այն թափանցել է Արևելք, Հարավարևելյան Ասիայի խորքերը, Արևելյան Աֆրիկա և այլ վայրեր: 
Տարբեր լեզուների այբուբեններն ունեն տարբեր քանակի տառեր: Հյուսիսային սեմական (ըստ բազմաթիվ մասնագետների՝ փյունիկյան) գրերի համակարգն ուներ 22 տառ (զուրկ էր ձայնավորներից), հին հունականը՝ 24 (այստեղ  ձայնավորներ կային), լատիներենը՝ 23 (միջնադարից հետո՝ 24): 
Վաղ միջնադարում ստեղծվել են հայերենի, վրացերենի, աղվաներենի այբուբենները: Ըստ Կորյունի` վրացերենի և աղվաներենի այբուբենները հայերենի այբուբենի հիման վրա նույնպես ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը: Սովորաբար այբուբենն ստեղծվում է այբուբեններից որևէ մեկի նմանությամբ: Այս է պատճառը, որ այբուբեններին տրվում են լատինագիր, հունագիր, սեմագիր, ռուսագիր և այլ անվանումներ. հայոց և աղվանական գրերը հայագիր են:
Հայոց գիր

«Հայոց այբուբենը գլուխգործոց է»: 
Անտուան Մեյե, ֆրանսիացի հայագետ
Հայոց կամ հայկական գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ-ին, ուստի այդ գրերը կոչվում են նաև մեսրոպյան կամ մաշտոցյան: Մեսրոպ Մաշտոցը այբուբեն ստեղծած մինչև այժմ հայտնի առաջին հեղինակն է:
Հենվելով հայագիր հնագույն մատյանների, վիմագրությունների, Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունների վրա՝ կարելի է տարբերել հայկական գրի ստեղծման մի քանի փուլ: 
Առաջին փուլում Մաշտոցը բացահայտել է հայերենի բանավոր-խոսակցական հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել գրանշանների քանակը: Նրան օգնել են կաթողիկոս Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք: 
Երկրորդ փուլում ստեղծել է հայոց գրերը՝ 36 տառ: Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ ու լայն, ուղղաձիգ և հորիզոնական գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ կամ ձախ կողմերում կարճն ու լայնը, վերից վար համապատասխան դիրք գրավելով, միանում են նուրբ գծերով: 
Երրորդ փուլում Մաշտոցը դասավորել է տառերը, ճշտորոշել է նրանց  թվային արժեքները, տվել համապատասխան անուն: 
Չորրորդ և վերջին փուլում սահմանել է հայերեն նորաստեղծ գրերի գործածության կանոնները, մշակել գրչության արվեստի հիմունքները: 
Ըստ Կորյունի՝ այդ նպատակով Մաշտոցը Սամոսատ քաղաքում հույն գրիչ Հռոփանոսի հետ ձևավորել է հայոց գրերը, ապա Աստվածաշնչից թարգմանաբար գրել հայերեն առաջին նախադասությունը՝ «Ճանաչել
Շղագիր
զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: 
Ժամանակակից հայերենն ունի 39 տառ: Արևելահայերենում ւ-ը` որպես առանձին տառ, չի գործածվում:
XII դարի վերջերին հայերենի այբուբենը համալրվել է օ և ֆ, XX դարում՝ և տառերով: 
Միջնադարում հայոց գրերը նաև նկարազարդել են ծաղկողները (նկարիչներ): 
Զանազան խորհրդանշական պատկերներով ծաղկած հայոց գրերը դարձել են գեղեցիկի և իմաստավորի կրողներ ու արտահայտիչներ:
Հայկական գիրը հնչյունական-տառային գրատեսակ է և իր կազմով՝ ամբողջական: Կազմված է մեկ հնչյունին՝ մեկ տառ, մեկ տառին՝ մեկ հնչյուն սկզբունքով: Չնայած որոշ փոփոխությունների՝ հայկական գիրը ցայսօր պահպանել է նշված սկզբունքը:
Երկաթագիր 
Տառերի համակարգումով, դրանց կառուցվածքով, դասավորությամբ այն ինքնատիպ է, անմիջականորեն չի պատճենում օտար որևէ համակարգի. այս տեսակետից ևս այն աշխարհի հազվագյուտ տառատեսակներից է: Ինքնատիպությունը երևում է տառերի թվային արժեքների մեջ (տառերը դասավորված են 4 շարքով՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ): Գործածության մեջ լինելով ավելի քան 1600 տարի՝ հայոց այբուբենը չնչին փոփոխություն է կրել:
Հայկական գիրն աշխարհի ամենակատարյալ ու կենսունակ գրերից  է. օգտագործվում է և՜ Հայաստանի, և՜ Լեռնային Ղարաբաղի 
Հանրապետություններում, Ջավախքում, Սփյուռքի հայկական գաղթավայրերում, մշակութային և հայագիտական տարբեր կենտրոններում: 
Հայոց մեսրոպյան գրերով ստեղծվել է հարուստ գրականություն: Այն հին, միջին ու նոր քաղաքակրթությունների գիր է և արժեքավոր ավանդ ունի համաշխարհային մշակույթի գանձարանում:

Բրայլի գրատիպ
Կույրերին կարդալ ու գրել սովորեցնելու համար 1829 թ-ին ֆրանսիացի մանկավարժ Լուի Բրայլն ստեղծել է ուռուցիկ-կետավոր տպագիր գրատեսակը: Բրայլյան գրատեսակը հարմարեցվել է նաև հայերենի այբուբենին: Բրայլի տպագրությունն առաջին անգամ Հայաստանում 1921 թ-ին կիրառել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը Գյումրիում` իր հիմնադրած դպրոցում:

Մորզեի այբուբեն
Հեռավոր տարածություններ տեղեկություն ուղարկելու համար օգտագործվել է ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար Մորզեի ստեղծած հեռագրական այբուբենը, որը տեղեկության հաղորդման առաջին թվային եղանակն է:
Աշխարհին հայտնի SOS տագնապի ազդանշանը, որը «Save our Souls» («Փրկեք մեր հոգիները») արտահայտության համառոտագրությունն է, Մորզեի այբուբենով տրվում է առանց ընդմիջումների` 3 կետ, 3 գծիկ, 3 կետ ձևով:
Նոտրգիր
Գրչագիր
Բրայլի այբուբենը
Բոլորգիր 
























   «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ». սա հայերեն գրված առաջին նախադասությունն է:

  • Ամենաշատ տառեր՝ 72, ունի կխմերերենի (Կամբոջայի հիմնական բնակիչների լեզուն է)  այբուբենը:
  • Ամենաքիչ տառեր՝ 11, ունի ռոպուքսերենի (Նոր Գվինեայի Բանգևիլ կղզու բնիկների լեզուն է)  այբուբենը:
  • «Մաշտոցի հրաշալի այբուբենի կատարելությունը զարմացրել է աշխարհի մեծագույն լեզվաբաններին»:
Էդմոնդ Շուց, հունգարացի հայագետ
  •  Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի առթիվ 1962 թ-ին Օշականում կանգնեցվել է հուշակոթող (հեղինակ` Ջիմ Թորոսյան), 2005 թ-ին Արագածի փեշին՝ Աշտարակ–Ապարան մայրուղու ձախ կողմում, դրվել են տուֆակերտ, Օշականի եկեղեցու բակում՝ խաչքար (հեղինակ` Ռուբեն Նալբանդյան) տառարձանները:


   «Բարբարիկ լեզուների համար հատուկ ալփաբետների ստեղծման պատմության մեջ ամենազարմանալին հայ գրերի գյուտն է»:
Յոզեֆ Մարկվարտ
գերմանացի արևելագետ