Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Լյան Կայ. «VIII դարի պոետ Լի Բոն» (XIII դար, Չինաստան)
Ռուբենս. «Մերկ պատանին Միքելանջելոյի ոգով»

Գծանկարը կերպարվեստի բնագավառներից մեկի՝ գրաֆիկայի 
հիմնական տեսակն է: Այն գծերով, ուրվագծերով և գրաֆիկական  այլ միջոցներով հարթության վրա պատկերված ստեղծագործություն է: 

Գրաֆիկական արտահայտչամիջոցների տարբեր համադրումներով հնարավոր է հասնել պլաստիկական կերպավորման, տոնային և լուսաստվերային էֆեկտների: Գծանկարն ստեղծվում է մեկ կամ մի քանի գույնով` հիմնականում թղթի (հնում՝ պապիրուսի, միջնադարում՝ մագաղաթի) վրա՝ մատիտով, ածխով, կավճով, գրչով, վրձնով և այլն: Օգտագործում են հեղուկ ներկանյութեր՝ տուշ, մելան, ջրաներկ, գուաշ և այլն: Գծանկարը՝ որպես օժանդակ նյութ (էսքիզ, էտյուդ), օգտագործվում է գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության և այլ բնագավառներում: Այն մեծ նշանակություն ունի նաև պատկերազարդման, պլակատի, ծաղրանկարի ժանրերում: 
Գծանկարը սկզբնավորվել է վաղ անցյալում, բարձր զարգացման հասել անտիկ արվեստում, միջին դարերում Արևելքում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում: Ռեալիստական գծանկարի գիտականորեն հիմնավորված մեթոդն ստեղծվել է Վերածննդի շրջանում (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո, Ալբրեխտ Դյուրեր և ուրիշներ): XVII–XVIII դարերում գծանկարի խոշոր վարպետներից էին Պիտեր Պաուել Ռուբենսը, Նիկոլա Պուսսենը, Ուիլյամ Հոգարդը, Ռեմբրանդը, XIX–XX դարերում՝ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը, Էժեն Դելակրուան, Կարլ Բրյուլլովը, Ալեքսանդր Իվանովը, Իվան Կրամսկոյը, Իլյա Ռեպինը, Օնորե Դոմիեն, Էդգար Դեգան, Պաբլո Պիկասսոն և ուրիշներ: 
Հայաստանի տարածքում գծանկարի նախօրինակները ժայռապատկերներն են: 
Զարգացած գծանկարի նմուշներ են ուրարտական շրջանի, միջին դարերի
Վանո Խոջաբեկյան. «Խոյերի կռիվը» (1920-ական թթ.)
որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության առանձին կոթողներ: Կերպարվեստի պատմության նոր շրջանում այն վերելք է ապրել Հովնաթանյանների, ապա` Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի արվեստի շնորհիվ: Ավելի ուշ շրջանում գծանկարի արվեստը նոր մակարդակի են հասցրել Երվանդ Քոչարը, Գաբրիել Գյուրջյանը, Գրիգոր Խանջյանը, Միքայել Արուտչյանը, Գառզուն, Մինաս Ավետիսյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Ռուբեն Ադալյանը և ուրիշներ:
Տես նաև Գրաֆիկա:

Միքայել Արուտչյան. «Գեորգի Յակուլովի դիմանկարը» (1930 թ.)
Արշիլ Գորկի. «Մայրիկը սափորով»
Նիկոլա Պուսսեն. «Տանկրեդը և Էրմինիան» (1630-ական թթ.)
Արկադի Պետրոսյան. «Զսպում» (1933 թ.)