Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գոգոլ Նիկոլայ
1809 թ., գ. Բոլշոյե Սորոչինցի (այժմ՝ Ուկրաինայի Պոլտավայի մարզի 
Միրգորոդի շրջանում)
1852 թ., Մոսկվա
Ն. Գոգոլի հուշարձանը Մոսկվայում
Գրող, դրամատուրգ, երգիծաբան Նիկոլայ Գոգոլը քննադատական ռեալիզմի հիմնադիրն է ռուս գրականության մեջ: Նա ստեղծել է իր անկրկնելի ոճը, որտեղ միաձուլվել են քնարականությունը, 
ռոմանտիկ ոգեշնչվածությունն ու սուր երգիծանքը:

Նիկոլայ Գոգոլը 1818–19 թթ-ին սովորել է Պոլտավայի գավառական ուսումնարանում, 1821 թ-ին ավարտել Նեժինի բարձրագույն գիտությունների գիմնազիան: 1829 թ-ին հրատարակել է «Հանց Կյուխելգարտեն» պոեմը, ապա՝ «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» (1831–32 թթ.) պատմվածաշարը, որոնցով արժանացել է համընդհանուր ճանաչման: 
1832–35 թթ-ին Գոգոլն աշխատել է «Ռևիզոր» կատակերգության վրա, որի թեման նրան հուշել էր Ալեքսանդր Պուշկինը: Աշխատակցել է պուշկինյան «Սովրեմեննիկ» պարբերականին, որտեղ 1836 թ-ին հրատարակել է «Սայլակ» և «Քիթ» գործերը: 1836 թ-ին Ալեքսանդրյան թատրոնում բեմադրվել է «Ռևիզոր» կատակերգությունը, որտեղ անողոք ծաղրել է  ռուսական չինովնիկական խավին, նրա կենցաղն ու գործելակերպը: 
«Միրգորոդ» (1847 թ.) ժողովածուի պատմվածքներով սկսվել է Գոգոլի ստեղծագործության ռեալիստական շրջանը: Ժողովածուի «Հնաշխարհիկ կալվածատերեր», «Պատմվածք այն մասին, թե ինչպես գժտվեցին Իվան Իվանովիչն ու Իվան Նիկիֆորովիչը» պատմվածքներում գրողը նկարագրել է գավառական կյանքը, հերոսների մանրախնդրությունը, փոքրոգությունն ու ճղճիմությունը: Գոգոլի ստեղծագործության մեջ գերիշխող «փոքր ու խեղճ մարդու» թեման («Խենթի գրառումները») հետագայում ավելի ցայտուն արտահայտվել է նրա «Շինել» պատմվածքում: Վերջինիս հրատարակումը բեկումնային էր ռուս գրականության մեջ, որն էլ հետագայում դարձավ մարդասիրական գաղափարախոսության հիմքը:
Գոգոլը, լինելով ռեալիզմի տեսաբաններից, Վիսարիոն Բելինսկու հետ մշակել է ռեալիզմի գեղագիտական հիմունքները: Ժողովուրդը որպես պատմության հերոս և ազգային ինքնագիտակցության կրող է ներկայացված նրա «Տարաս Բուլբա» վիպակում: 
Գոգոլի ստեղծագործության մեջ առանձնանում է «Դիմանկար» պատմվածքը, որտեղ չարի թեման միահյուսված է անիրական և անբնական ուժերի հետ:
Գոգոլի ստեղծագործության գագաթնակետը «Մեռած հոգիներ» (մաս 1-ին, 1842 թ.) վեպն է, որտեղ հեղինակը ստեղծել է ճորտատիրական-կալվածատիրական Ռուսաստանի ամբողջական պատկերը: Յուրաքանչյուր կալվածատիրոջ կերպարում բացահայտել է իշխող դասի բարոյական անկումն ու հոգու աղքատացումը: Վեպում գրողը մերկացրել է ժամանակի ռուսական իրականությունը և խոր հավատով ու համակրանքով ներկայացրել ռուս ժողովրդին, նրա կենսական ուժերը: 
Գոգոլի ստեղծագործությունը նոր փուլ է նշանավորել ռուս գրականության, քննադատական ռեալիզմի զարգացման մեջ: 1842 թ-ից մինչև կյանքի վերջը Գոգոլը խոր հոգևոր ճգնաժամ է ապրել, նահանջել է քննադատական ռեալիզմի դիրքերից: «Մեռած հոգիների» 2-րդ մասում ստեղծել է կալվածատերերի, վաճառականների, չինովնիկների դրական կերպարներ: Մահվանից առաջ, ծանր հոգեվիճակում, նա այրել է «Մեռած հոգիների» 2-րդ մասը: 
Գոգոլի «Ռևիզոր», «Ամուսնություն», «Դատավճիռ», «Խաղամոլներ» և այլ պիեսներ բազմիցս բեմադրվել են հայկական թատրոններում:
Գոգոլի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց:
   «Ռուս գրողներից և ոչ մեկը չի ունեցել այդպիսի հզոր երևակայություն, և ոչ մեկը չի թողել այնպիսի էջեր, որտեղ լիներ արև, այդպիսի սանձարձակ տարերք և այդ տարերքի նման դյուցազուններ»,– ասել է Ակսել Բակունցը Գոգոլի մասին

  «Իսկական ազգայնությունը ժողովրդի բուն իսկ ոգին է: Գրողը նայում է աշխարհին իր ազգային աչքերով, ամբողջ ժողովըրդի աչքերով, երբ զգում ու խոսում է այնպես, որ իր հայրենակիցներին թվում է, թե հենց իրենք են այդ զգում ու խոսում»:
Նիկոլայ Գոգոլ