Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գոյա Ֆրանսիսկո
1746 թ., գ. Ֆուենդետոդոս, Սարագոսայի մոտ, 
Իսպանիա
1828 թ., Բորդո, 
Ֆրանսիա

«Ինքնանկար» (1815 թ.)
Ֆ. Գոյա. «Հովանոց» 
(1777  թ.)
«Ապստամբների գնդակահարումը 
1808 թ-ի մայիսի 3-ի գիշերը» (մոտ 1814 թ.)
Ֆ. Գոյա. «Մերկ մախան» (1802 թ.)
Նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի ստեղծագործությունը նշանակալի փուլ է իսպանական արվեստի զարգացման պատմության մեջ: Նա իր նկարներով նախանշել է ռոմանտիզմի հիմքերը, մեծ 
ազդեցություն թողել եվրոպական արվեստի վրա:

Ֆրանսիսկո Գոյան 1760 թ-ից սովորել է Սարագոսայում, 1769 թ-ին մեկնել է Իտալիա. ուսումնասիրել է իտալացի նշանավոր արվեստագետների ստեղծագործությունները: 1771 թ-ին արժանացել է Պարմի Գեղարվեստի ակադեմիայի մրցանակին: 1773 թ-ից աշխատել է Մադրիդում: 
Գոյան բավական ուշ է սկսել նկարել: Նա 1776–80, 1786–91 թթ-ին Մադրիդի պաստառների թագավորական մանուֆակտուրայի համար ստեղծել է 60-ից ավելի պաննո. մեծ վարպետությամբ է պատկերել թափառաշրջիկներին, մուրացիկներին, գյուղացիներին, պալատական պահակներին, նաև բնությունը: 1780 թ-ին Գոյան ընտրվել է Մադրիդի գեղարվեստի ակադեմիայի անդամ, 1786 թ-ին նշանակվել է պալատական, 1799 թ-ից՝ արքայի առաջին գեղանկարիչ: 
1790-ական թվականները բեկումնային էին նկարչի համար: 1793 թ-ին ծանր հիվանդությունից Գոյան կորցրել է լսողությունը: Նրա վրա խորապես ազդել է նաև երկրում տիրող բարքերի դեմ պայքարող իսպանացի ժողովրդի պարտությունը: Գոյայի գրաֆիկական (գծանկար, օֆորտ) աշխատանքներում տոնական ու լուսավոր նրբերանգները փոխարինվել են լույսի ու մթի սուր հակադրություններով: 1797–98 թթ-ին ստեղծած «Կապրիչոս» օֆորտների շարքում քաղաքական երգիծանքն արտահայտվել է երևակայական, այլաբանական պատկերներով: Օֆորտների կերպարները տարբեր կենդանիներ են, փակ աչքերով անճոռնի մարդիկ, որոնց ականջներին փականներ են: 
1780–1800-ական թվականների սկզբին նկարիչը բացառիկ հաջողության է հասել դիմանկարչության մեջ: Լավագույն գործերից են՝ «Սենյոր Բարմուդես», «Լա Տիրանա» (1799 թ.), «Ի Կովոս դե Պորսել» (մոտ 1806 թ.) և այլն: Գոյան իր նկարներում համարձակորեն և անկեղծությամբ է ներկայացրել արքունիքը և Կառլոս IV թագավորին («Կառլոս IV թագավորի ընտանիքը», 1800 թ.): Նկարիչը նրբորեն է արտացոլել կնոջ թովչանքի խորհրդավորությունը («Հագնված մախան», «Մերկ մախան», երկուսն էլ՝ մոտ 1802 թ.): Պատմական հավաստիությամբ և անձնական վերապրումներով են ներթափանցված «1808 թ-ի մայիսի 2-ի ապստամբությունը Մադրիդում», «Ապստամբների գնդակահարումը 1808-ի մայիսի 3-ի գիշերը» (երկուսն էլ՝ մոտ 1814 թ.) նկարները և «Պատերազմի արհավիրքները» (1810–20 թթ.) օֆորտների շարքը: 
1810–20 թթ-ին Գոյան միայնակ է ապրել «Խուլի տուն» կոչվող քաղաքամերձ իր առանձնատանը, որի պատերին ստեղծել է «Սատուռն» և «Հուդիթ» (1820–23 թթ.) որմնանկարները: Գրոտեսկային կերպարներով է կառուցված նրա «Դիսպարատես» (1820–23 թթ.) օֆորտների շարքը, իսկ «Տավրոմախիա» (1815 թ.) շարքին բնորոշ են աշխույժ շարժումը, ռիթմը: Գոյայի վերջին շրջանի գործերում կրկին ի հայտ են եկել վառ ու արտահայտիչ գույները («Ջրկիրը», 1810 թ., և այլն): Նկարչի ինչպես ինքնանկարներում, այնպես էլ «Կաթնավաճառուհին Բորդոյից» (1827–28 թթ.) և այլ դիմանկարներում խորապես արտացոլված են կերպարների խոհականությունն ու իմաստնությունը:
Կյանքի վերջին 4 տարիները Գոյան ապրել է Ֆրանսիայում. ստեղծել է բազմաթիվ դիմապատկերներ, յուրացրել վիմագրության նոր տեխնիկան, 1826 թ-ին ավարտել է «Բորդոյան ցուլեր» նկարաշարը: