Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գորբաչով Միխայիլ
Ծնվ. 1931 թ., 
գ. Պրիվոլնոյե 
(այժմ` ՌԴ Ստավրոպոլի երկրամասում)
Միխայիլ Գորբաչովը խորհրդային կուսակցական, պետական-
քաղաքական գործիչ է, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարը (1985–91 թթ.) և ԽՍՀՄ առաջին (և վերջին) նախագահը (1990–91 թթ.), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1990 թ.):

Միխայիլ Գորբաչովը 1946 թ-ից եղել է մեքենատրակտորային կայանի մեխանիզատոր: 1952 թ-ին անդամագրվել է ԽՄԿԿ-ին: 1955 թ-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1967 թ-ին՝ Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտը: 1966 թ-ին ընտրվել է ԽՄԿԿ Ստավրոպոլի քաղկոմի 1-ին քարտուղար, 1968 թ-ին՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի երկրամասային կոմիտեի 2-րդ, 1970 թ-ին՝ 1-ին քարտուղար, 1978–85 թթ-ին՝ ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար: 1989–90 թթ-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահն էր: 
Գորբաչովի նախաձեռնությամբ 1985 թ-ից ԽՍՀՄ-ում սկսվել է այսպես կոչված վերակառուցման քաղաքականությունը, որի հիմնական ուղղություններն էին հասարակական կյանքի ժողովրդավարացումը, տնտեսական վերափոխումները, միջազգային անվտանգության ամբողջական համակարգի ստեղծումը: 
Գորբաչովի ջանքերով բարեփոխվել է միջազգային իրադրությունը. 1989 թ-ին քանդվել է «Բեռլինի պատը», և  1990 թ-ի հոկտեմբերին վերամիավորվել են գերմանական 2 պետությունները: 
Հավատալով վերակառուցման գաղափարներին՝ 1988 թ-ի փետրվարին ԼՂԻՄ-ի հայությունը ոտքի է կանգնել մարզը ՀԽՍՀ-ին վերամիավորելու համար: Գորբաչովի գլխավորությամբ Կենտրոնը մերժողական դիրք է գրավել արցախահայության ինքնորոշման, Լեռնային Ղարաբաղի անկախացման հարցում: 1980-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին վերակառուցման իրագործման անհետևողականության, գործադրվող միջոցների սահմանափակության պատճառով առաջացել են նոր, բարդ ու հակասական գործընթացներ, սրվել են ազգամիջյան հարաբերությունները և հակասությունները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների ու հանրապետությունների միջև, ավելի է խորացել ճգնաժամը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
1991 թ-ի օգոստոսյան ճգնաժամի ժամանակ Ռուսաստանում ԽՄԿԿ-ի գործունեության դադարեցումից հետո Գորբաչովը հրաժարվել է գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ 1991 թ-ի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը փլուզվել է, և այլևս գոյություն չունեցող պետության նախագահ Միխայիլ Գորբաչովն ստիպված հրաժարական է տվել նաև այդ պաշտոնից:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նա հիմնել է սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների միջազգային «Գորբաչով հիմնադրամը», որի նախագահն է: