Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գրիգ Էդվարդ
1843 թ., ք. Բերգեն, 
Նորվեգիա
1907 թ., ք. Բերգեն
Է. Գրիգի հուշարձանը Տրոլհաուգենում
Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Էդվարդ Գրիգը նորվեգական կոմպոզիտորական դպրոցի 
խոշորագույն ներկայացուցիչներից է: 

Էդվարդ Գրիգի նախնիները գաղթել են Շոտլանդիայից. հայրը՝ Ալեքսանդրը, աշխատել է բրիտանական հյուպատոսարանում, մայրը՝ Գեսինան, որդու դաշնամուրի առաջին ուսուցիչն էր: 
Գրիգը 1862 թ-ին ավարտել է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական բաժինները: 1863–66 թթ-ին ապրել է Կոպենհագենում և դասեր առել դանիացի կոմպոզիտոր Նիլս Գադեից: 1866 թ-ին տեղափոխվել է Քրիստիանիա (այժմ` Օսլո), եղել տեղի ֆիլհարմոնիայի դիրիժոր, ապա հիմնել է երաժշտական ակադեմիա (Յուհան Սվենսենի հետ), «Եվտերպե» համերգային կազմակերպությունը (մի խումբ դանիացի կոմպոզիտորների հետ), երաժշտական ընկերություն: 
1870-ական թվականների վերջից կնոջ՝ երգչուհի Նինա Հագերուպի հետ Գրիգը, որպես դաշնակահար և դիրիժոր, համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում: 1880–82 թթ-ին Բերգենում ղեկավարել է «Հարմոնիա» երաժշտական ընկերությունը, որպես դաշնակահար և դիրիժոր՝ ելույթներ է ունեցել Գերմանիայում, Դանիայում ու Հոլանդիայում: 
1885 թ-ից մինչև կյանքի վերջը կոմպոզիտորն ապրել և ստեղծագործել է Տրոլհաուգենի իր առանձնատանը: 
Գրիգի արվեստում արտացոլվել են հայրենի երկրի բնությունն ու կենցաղը, ժողովրդական դյուցազներգությունն ու բանահյուսությունը: Գրիգի պարզ, մարդամոտ, կենսունակ արվեստը հուզել է ոչ միայն հայրենակիցներին, այլև աշխարհի երաժշտասեր հասարակայնությանը: Նա ստեղծել է ինչպես փոքր, այնպես էլ մեծածավալ  ժանրերի գործեր: 
Հանրաճանաչ են Գրիգի Դաշնամուրի  կոնցերտը, Լարային կվարտետը, դաշնամուրի և լարային գործիքների համար գրված սոնատները, 2 սյուիտները (Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» դրամայի համար գրած երաժշտությունից), «Նորվեգական պարերը», նվագախմբային «Սիմֆոնիկ պարերը», բազմաբնույթ երգերը («Սոլվեյգի երգը» և այլն) ու ռոմանսները, խմբերգերը, դաշնամուրային «Քնարական պիեսները» (շուրջ 70):
Գրիգը Ֆրանսիայի ակադեմիայի անդամ էր, Բեռլինի ակադեմիայի պատվավոր անդամ, Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանների երաժըշտության դոկտոր: 
Կտակի համաձայն՝ Գրիգի աճյունն ամփոփվել է Տրոլհաուգենի առանձնատան (1925 թ-ից՝ տուն-թանգարան) մերձակա ծովահայաց ժայռախորշում: