Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սբ Գրիգոր Լուսավորիչ
239 թ.
325/326 թթ., Սեպուհ 
լեռան Մանե այր, 
Դարանաղի գավառ
Հունական սրբանկար
Սբ Գրիգոր Լուսավորչի հուշարձանը Վատիկանի Սբ Պետրոս եկեղեցու որմնախորշում (2005 թ., քանդակագործ` Խաչիկ Ղազանչյան)
Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքները Նեապոլի Սբ Գրիգոր Հայի եկեղեցում
Սբ Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ Գ արքային և արքայական ընտանիքը (XVIII դար, Ռումինիա)
Սբ Գրիգոր Լուսավորչի պատկերը 1651 թ-ի  Հայսմավուրքում (գրիչ` Խաչատուր,  Մատենադարան, ձեռագիր դ 1502, էջ 4բ) 
Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին Երևանում 
(2001 թ., ճարտարապետ` Ստեփան Քյուրքչյան)
Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքը Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում
Գրիգոր Լուսավորիչը (Գրիգոր Պարթև) Հայոց առաջին եպիսկոպոսապետն է (302 թ-ից), համաքրիստոնեական տոնելի սուրբ:

Գրիգորի հայրը՝ Անակ Պարթևը, մասնակցել է Հայոց Խոսրով Ա թագա
վորի սպանությանը, որի համար նրա ողջ ընտանիքը սրատվել է: Ստնտու Սոփիան մեկամսյա Սուրենին (Գրիգորի ենթադրյալ անունն է) փախցրել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, որտեղ մկրտել են քրիստոնյա՝ Գրիգոր (հունարեն է, նշանակում է արթուն, հսկող) անունով: 
Գրիգորն ստացել է բարձրագույն կրթություն և քրիստոնեական հիմնավոր դաստիարակություն: 
276 թ-ին, երբ Պարսից Վռամ թագավորը գրավել է Հայաստանը, Գրիգորը Հայոց Տրդատ Գ թագավորի հետ գնացել է Հռոմ: 287 թ-ին վերադառնալով գահին՝ Տրդատ Գ-ն, ի նշան հաղթության, գոհության տոնախմբություն է կազմակերպել Անահիտ աստվածուհու մեհյանում և Գրիգորին հրամայել երկրպագել: Վերջինս մերժել է, և թագավորը նրան ենթարկել է խոշտանգումների (12 չարչարանքներ): Այդ վայրում (Երզնկայից հարավ՝ Մեղուցիկ գյուղի մոտ) կառուցվել է ցայսօր կանգուն Չարչարանաց Սբ Լուսավորիչ վանքը: 
Ավելի քան մեկ ամիս չարչարելուց հետո թագավորին հայտնել են, որ Գրիգորը թագավորահորն սպանողի որդին է: Տրդատ Գ-ի հրամանով 287 թ-ին նրան նետել են Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այդտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը), որտեղ մնացել է շուրջ 14 տարի:
Քրիստոնյաներին դաժանորեն հալածող Տրդատ Գ-ն 301 թ-ին ապաշխարել ու դարձի է եկել: Նույն թվականին նա քրիստոնեությունը Հայաստանում հռչակել է պետական կրոն: Ապա հրավիրել է ավագանու ժողով և Գրիգոր Պարթևին կարգել Հայոց եպիսկոպոսապետ (հայրապետ): Գրիգոր Լուսավորիչը 302 թ-ի սկզբին 16 նախարարների ուղեկցությամբ և թագավորական հրովարտակով մեկնել է Կեսարիա, որտեղ կատարվել է նրա եպիսկոպոսական ձեռնադրությունը:
303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության օրը, Արածանիի ակունքների մոտ՝ Նպատ լեռան ստորոտում, Գրիգոր Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ Մեծին ու արքունիքին, հայ ավագանու ներկայացուցիչներին: Ըստ Ագաթանգեղոսի՝ նույն վայրում 7 օրվա ընթացքում մկրտել է նաև արքունի զորքին ու ժողովրդին: 303 թ-ի սկզբին արքան ու եպիսկոպոսապետը վերադարձել են Վաղարշապատ, և Գրիգոր Լուսավորիչը, իր տեսիլքի համաձայն, արքունական գահին մերձ՝ Միածնի իջման վայրում՝ հեթանոսական մեհյանի տեղում, կառուցել է Էջմիածնի («Էջ Միածինն») Կաթողիկե եկեղեցին (Էջմիածնի Մայր տաճարը) և այն օծել է 303 թ-ի օգոստոսի 15-ին՝ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը:
Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեություն է տարածել նաև Վիրքում, Աղվանքում, Հյուսիսային Կովկասում, Խաղտիքում, Մազքթաց երկրում, Միջագետքում, Ատրպատականում: Մանկահասակ թոռանը՝ Գրիգորիսին, ձեռնադրել է Վրաց և Աղվանից քահանայապետ: 
Գրիգոր Լուսավորիչը տոհմական ժառանգության իրավունքը պահպանել է նաև Հայ եկեղեցու վարչության մեջ: Կրտսեր որդուն՝ Արիստակեսին, ձեռնադրել է եպիսկոպոս և դարձրել  իր տեղապահն ու եպիսկոպոսակիցը՝ դրանով հաստատելով տոհմի հոգևոր ժառանգական իշխանությունը:
Հայրապետական գործը հանձնելով Արիստակեսին (325–333 թթ.)՝ Գրիգոր Լուսավորիչը կյանքի վերջին տարիներին անցել է ճգնակեցության`  Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանե այրում, որտեղ և վախճանվել է. ամփոփվել է նույն անձավում: Նրա ավագ որդու՝ Վրթանես Ա Պարթևի կաթողիկոսության (333–341 թթ.) ժամանակ Գրիգորի նշխարները վերաթաղվել են նույն գավառի Թորդան գյուղում՝ Լուսավորչի տոհմական կալվածքում: Հետագայում սբ Գրիգոր Լուսավորչի նշխարները Թորդանից հանվել ու սփռվել են քրիստոնյա աշխարհում և դարձել պաշտամունքի առարկա: 
Հայաստանում Գրիգոր Լուսավորչից մնացած միակ սրբությունը Լուսավորչի Աջն է (աջ ձեռքի սուրբ մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում), որը նաև հայրապետական իշխանության գլխավոր պաշտոնական նշանակն է, և նրա առկայությունը կաթողիկոսարանում պարտադիր է: 
Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքների մեծ մասը Թորդանից տեղափոխվել և ամփոփվել է Զվարթնոցում: Այնուհետև նշխարները տարվել են Կոստանդնուպոլիս: Նրանց հիմնական մասը հայ կույսերը VIII դարի վերջին փոխադրել են Իտալիայի Նեապոլ քաղաք: Այդտեղ, ի պատիվ Գրիգոր Լուսավորչի, կառուցվել է Սբ Գրիգոր Հայի եկեղեցին՝ կուսանոցով: Եկեղեցում պահպանվել են Գրիգոր Լուսավորչի գանգը՝ ամփոփված պղնձե և համակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, շղթայի մասեր և այլ նշխարներ: 
Նեապոլի առաջին պաշտպան սբ Գենարիոս եպիսկոպոսից հետո Գրիգոր Լուսավորիչը ճանաչվել է քաղաքի երկրորդ երկնային պաշտպանը և ունի հատուկ տոն (սեպտեմբերի 30-ին): 2000 թ-ի նոյեմբերի 11-ին Հռոմի Հովհաննես Պողոս II պապը Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին է  հանձնել  Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որը պահպանվում է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում:
Գրիգոր Լուսավորչի՝ Մեծ Հայոց սբ Գրիգորի պաշտամունքը V դարից տարածվել է նաև Բյուզանդիայում: Մասնավորապես Հունաստանի բազմաթիվ եկեղեցիներում ու վանքերում կան սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված սրբապատկերներ, որմնանկարներ, խճանկարներ, նշխարներ ու մասունքներ: 
Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը հնուց եղել է նաև Ռուսաստանում: Մոսկվայի Կարմիր հրապարակի կենտրոնում՝ Վասիլի Երանելու տաճարի համալիրում, ավելի քան 5 դար կանգնած է Գրիգոր Լուսավորչին նվիրված Գրիգոր Հայի եկեղեցին (Церковь “Григории епископа Великой Армении”)Գրիգոր Լուսավորչի սրբապատկերներ կան Կրեմլի Ավետման և Սպասկու տաճարներում, Պսկովի, Դոնի Ռոստովի, Կոլոմնայի և այլ քաղաքների եկեղեցիներում: Գրիգոր Լուսավորչի որմնանկարներ կան նաև Նովգորոդի Ներեդիցա տաճարում:
Հայ եկեղեցին Գրիգոր Լուսավորչին դասել է ավագ սրբերի կարգը, նրա հիշատակին նվիրել մի շարք տոներ: Նրան անվանում են Հայոց Մկրտիչ, Երկրորդ Լուսավորիչ Հայոց (Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից հետո): Հայկական մանրանկարչության, որմնանկարչության, ձեռագիր մատյանների պատկերազարդման, եկեղեցիների բարձրաքանդակներում լայնորեն տարածված է սբ Գրիգոր Լուսավորչի պատկերագրությունը: Սբ Գրիգոր Լուսավորչին հայտնի ներբող է ձոնել Ընդհանրական եկեղեցու մեծ հայրերից 
Հովհան Ոսկեբերանը:Գրիգոր Լուսավորչի սրբապատկերներ կան Կրեմլի Ավետման և Սպասկու տաճարներում, Պսկովի, Դոնի Ռոստովի, Կոլոմնայի և այլ քաղաքների եկեղեցիներում: Գրիգոր Լուսավորչի որմնանկարներ կան նաև 
Նովգորոդի Ներեդիցա տաճարում:
Հայ եկեղեցին Գրիգոր Լուսավորչին դասել է ավագ սրբերի կարգը, նրա 
հիշատակին նվիրել մի շարք տոներ: Նրան անվանում են Հայոց Մկրտիչ, 
Երկրորդ Լուսավորիչ Հայոց (Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից հետո): Հայկական մանրանկարչության, որմնանկարչության, ձեռագիր մատյանների պատկերազարդման, եկեղեցիների բարձրաքանդակներում լայնորեն տարածված է սբ Գրիգոր Լուսավորչի պատկերագրությունը: Սբ Գրիգոր Լուսավորչին հայտնի ներբող է ձոնել Ընդհանրական եկեղեցու մեծ հայրերից Հովհան Ոսկեբերանը:Գրիգոր Լուսավորիչը՝ որպես համաքրիստոնեական տոնելի սուրբ, հիշատակի օր ունի նաև ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում (քույր եկեղեցիները նրա հիշատակը տոնում են սեպտեմբերի 30-ին):