Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գրիգոր Մագիստրոս 
Պահլավունի
Մոտ 990 թ., գ. Բջնի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)
1058 թ. 

«Մանուչե և Գրիգոր Մագիստրոս» (մանրանկար 1763–64 թթ-ին ընդօրինակված Ժողովածուից, Մատենադարան, ձեռագիր դ 6988)
Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (Բջնեցի) միջնադարի նշանավոր գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, մանկավարժ, քաղաքական և ռազմական գործիչ է: Նշանակալի հետք է թողել 
հայ մշակույթի պատմության մեջ, նպաստել գիտությունների 
և գրականության զարգացմանը: 

Գրիգոր Պահլավունին սերել է Պահլավունյաց իշխանական տոհմից: Կրթվել է Անիի դպրոցում, այնուհետև՝ Կոստանդնուպոլսում: Հորեղբոր՝ սպարապետ Վահրամ Պահլավունու և նրա կողմնակիցների հետ պայքարել է ներքին ու արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը: Ծավալել է շինարարական գործունեություն. կառուցել է Բջնիի Սբ Աստվածածին, Կեչառիսի Սբ Գրիգոր Լուսավորիչ, Հավուց թառի Սբ Ամենափրկիչ և այլ եկեղեցիներ: 
1045 թ-ին` Կոստանդնուպոլսում Կոստանդին կայսեր կողմից Գագիկ Բ-ի  ձերբակալվելուց հետո, կանխազգալով հայկական թագավորության անկումը, իր տիրույթները հանձնել է Բյուզանդիային և փոխարենը կալվածքներ ստացել Հարավային Հայաստանում ու Միջագետքում: Կայսրը նրան շնորհել է մագիստրոսի պալատական ու ռազմական բարձր տիտղոս, 1048 թ-ին նշանակել կուսակալ: Նրա գլխավորած ռազմական ուժերը ճնշել են Թոնդրակյան աղանդավորական շարժումը: 
Գրիգոր Մագիստրոսը hիմնադրել է բարձրագույն տիպի սեփական դպրոց-ճեմարան, դասավանդել է ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա: Նա համոզված էր, որ կրթությունը պետք է սկսել Աստվածաշնչի ընթերցանությամբ, ապա ուսումնասիրել դիցաբանություն, գեղեցիկ հատվածներ սերտել «հոմերական և պղատոնական» երկերից, որոնք կնախապատրաստեն «յոթ ազատ արվեստների»՝ քերականության, ճարտասանության, տրամաբանության, թվաբանության, երկրաչափության, աստղագիտության, երաժշտության ուսումնասիրությանն անցնելուն:
Գրիգոր Մագիստրոսի աշխարհայացքը և գիտական հետաքրքրություններն արտահայտվել են նրա բազմաթիվ նամակներում («Թղթեր», հրատարակվել է 1910 թ-ին Ալեքսանդրապոլում), որտեղ արծարծված են ժամանակաշրջանի գիտական, գրական և քաղաքական կյանքի կարևոր հարցեր: Նամակներում ուշագրավ մտքեր կան նաև կենսաբանության, բժշկագիտության, տիեզերագիտության, երաժշտության տեսության և այլ գիտությունների վերաբերյալ: 
Գրիգոր Մագիստրոսը գրել է նաև «Մեկնություն քերականին» երկը, չափածո ստեղծագործություններ, որոնցից ամենանշանավորը «Առ Մանուչե» («Հազարտողյան») պոեմն է՝ Աստվածաշնչի համառոտ հանգավորված վերապատումը: Կատարել է թարգմանություններ հունարենից և ասորերենից:
Գրիգոր Մագիստրոսը հրապուրվել է Պլատոնի և Դավիթ Անհաղթի գաղափարներով: Զարգացնելով Դավիթ Անհաղթի նորպլատոնականությունը՝ նա հակվել է ռացիոնալիզմին և բնափիլիսոփայությանը: Ճանաչողության առաջին և անհրաժեշտ աստիճանը  համարել է զգայական ընկալումը, որին գիտությունների համակարգում համապատասխանում են ճշգրիտ գիտությունները: Սակայն նրա համար էականն ու որոշիչը բանական ճանաչողությունն է: Ընդունել է Աստծու գոյության տիեզերաբանական ապացույցը. բնության՝ որպես Աստծու ստեղծագործության ճանաչումով կարելի է ըմբռնել Նրա արարչական էությունը:
Պահլավունին հայտնի է նաև որպես տաղասաց և շարականագիր, քաջատեղյակ էր երաժշտության տեսության հարցերին:
Հայսմավուրքներից մեկում Գրիգոր Մագիստրոսի գերեզմանը հիշատակված է Դարույնքում (այժմ՝ Հասանկալա՝ Թուրքիայում):

   «Յուրաքանչյուր մարդ մայրենի լեզվի կարիքը պետք է զգա այնպես, ինչպես հանապազօրյա հացինը: Լեզուն ազգի հոգևոր հացն է: Լեզուն էլ հացի նման է՝ ո՜չ հնանում է, ո՜չ թառամում»:
Գրիգոր Մագիստրոս