Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գրիգոր Նարեկացի
940-ական թթ-ի 2-րդ կես, հավանաբար` 
գ. Նարեկ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառ
1003 թ., Նարեկավանք

Դիմանկարը` Հրաչյա Ռուխկյանի 
(1980-ական թթ.)
«Սուրբ Գրիգոր Նարեկացի» (մանրանկար 1173 թ-ին Գրիգոր Մլիճեցու պատկերազարդած «Մատյան ողբերգության» ձեռագրից, Մատենադարան, ձեռագիր դ 1568)
«Նարեկի» 1173 թ-ի ձեռագրի տիտղոսաթերթը (Մատենադարան,  ձեռագիր դ 1568, էջ 7 բ և 8 ա)
Բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան 
Գրիգոր Նարեկացու քնարերգությունը նախանշել է (շարականներից հետո) հոգևոր բանաստեղծության զարգացման նոր շրջանը, 
նախապատրաստել հայ աշխարհիկ քնարերգության ծաղկումը:

Գրիգոր Նարեկացին ծնվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան Խոսրով Անձևացու ընտանիքում: Նարեկավանքի դպրոցում աշակերտել է փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացուն (մոր ազգականն է): Եղել է վարդապետ և մինչև կյանքի վերջն ապրել է Նարեկավանքում: Վանքի տարածքում Նարեկացու հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ էլ ամփոփվել է նրա աճյունը: 
Նարեկացին գրել է ներբողներ, գանձեր, տաղեր, որոնք, ունենալով կրոնական բովանդակություն, արտաքուստ իրական աշխարհի և բնության պատկերներ են: Գրիգոր Նարեկացուց մեզ են հասել նաև «Մեկնություն երգոց Սողոմոնի» (997 թ.), «Ապրանից Սուրբ Խաչի պատմությունը» (980-ական թվականներ) երկերը և այլ գործեր:
Նարեկացու գլուխգործոցը «Մատյան ողբերգության» պոեմն է. բաղկացած է 95 գլխից (բանք), որոնցից յուրաքանչյուրն սկսվում է «Ի խորոց սրտի խոսք Աստծու հետ» տողով: «Մատյան ողբերգության» պոեմը հոգու խորքից բխած զրույց է Աստծու հետ, որտեղ ներկայացված են մարդկությանը պարուրած վշտերն ու ցավերը, կասկածներն ու համոզմունքները, մեղքերն ու խոստովանանքները, ինքնադատապարտման ու ինքնամաքրման ճանապարհով կատարելության հասնելու ձգտումը: Պոեմում բանաստեղծը խոսում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության մասին, վերլուծում մարդկային կյանքի անկատարությունը, որտեղից էլ սկսվում են նրա ողբերգական ապրումներն ու տարակույսները: Մարդը կասկածում է մաքրագործվելով վեր բարձրանալուն, Աստծուն մերձենալուն, անբասիր դառնալուն, տարակուսում է, որովհետև նրա մեղքերն աստիճանաբար ավելանում են: Այնուամենայնիվ, իր բոլոր մեղքերով հանդերձ, նա հույս ունի և հավատում է Աստծուց սպասվող փրկությանը: Փրկության հասնելու միակ ճանապարհը խոստովանությունն ու զղջումն են, որոնց շնորհիվ մարդն ազատվում է ստից, կեղծիքից, հանցանքներից, սխալներից, բազմաթիվ այլ արատներից և մաքրվում: 
Նարեկացու հոգին լի է հավատով առ Աստված: Նա իր պոեմը ձոնել է Աստծուն՝ նրա մեջ տեսնելով գեղեցիկը, լավագույնը, կատարյալն ու անաղարտը: Նա հավատում է, որ Մատյանը կօգնի մարդուն և սեր, ազնվություն ու բարություն կսերմանի մարդկանց հոգիներում: Նարեկացու գեղարվեստական մտածողությունն էապես ազդել է հետագա շրջանի, հատկապես XII–XIII դարերի (Ներսես Շնորհալի, Ֆրիկ) և XX դարի 1-ին կեսի (Միսաք Մեծարենց, Սիամանթո, Եղիշե Չարենց) հայ բանաստեղծության վրա:
Անգերազանցելի է Նարեկացին հայ գրականության մեջ իր  ստեղծած տաղաչափությամբ, բանաստեղծական անկրկնելի ռիթմով և երաժշտականությամբ, խոսքի տարերքով ու բառագանձով: Նա` նաև որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երաժշտությանը. մասնավորապես նրա տաղերում հաղթահարված են շարականների հին, տվյալ պատմաշրջանի համար արդեն հնացած ձևերը:
Գրիգոր Նարեկացու հուշարձանը 
Երևանում (2002 թ., քանդակագործ՝ 
Սերժ Մեհրաբյան)
Հայերեն ձեռագրերում պահպանվել են բազմաթիվ ավանդություններ ու զրույցներ Նարեկացու մասին: Այդ զրույցներից մեկը պատմում է, որ Նարեկացին հովվություն է արել Հարզից գյուղի մահացած հովվի փոխարեն և ստացած վարձը տվել նրա կնոջն ու երեխաներին: 
Նարեկացու անվան հետ են կապված զանազան տեղանուններ, հիշարժան վայրեր և հուշարձաններ, օրինակ՝ Նարեկացու քարերը՝ Վասպուրականի նահանգի Նարեկ, Հարզից գյուղերում ու Նարեկավանքի մոտակայքում, Նարեկացու աղոթատեղին՝ Նարեկ գյուղում, Նարեկացու գիհի ծառը՝ Զևե գյուղում, տունը՝ Եվդոկիայում (քաղաք Փոքր Հայքում, այժմ՝ Թուրքիայում), և այլն: 
Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Նարեկացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը՝ սուրբ թարգմանիչ վարդապետների հետ: Երևանում կանգնեցվել է Գրիգոր Նարեկացու հուշարձանը:

   «Այստեղ («Մատյանում») արդեն հայի լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին, որ մռնչում է մինչև երկինք»:
Հովհաննես Թումանյան
   Հայ ժողովուրդը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն անվանել է Նարեկ և նրան վերագրել հիվանդություններ (ախտեր) բուժելու մեծ զորություն: