Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գրիմ եղբայրներ
Յակոբ
1785 թ., Հանաու, 
Գերմանիա
1863 թ., Բեռլին
Վիլհելմ 
1786 թ., Հանաու 
 1859 թ., Բեռլին
Գրիմ եղբայրների հուշարձանը Հանաուում
Գերմանացի Գրիմ եղբայրները համաշխարհային համբավ 
ունեցող հեքիաթագիրներ են. նրանց բազմաթիվ գործեր 
էկրանավորվել են և երեխաներին ծանոթ են դեռևս վաղ տարիքից:

Գրիմ եղբայրներն ավարտել են Մարբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Նրանք 1841 թ-ից եղել են Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և Պրուսական գիտությունների ակադեմիայի անդամ: Մանկուց սիրել են գերմանական ժողովրդական հեքիաթներն ու առասպելները: Նրանք 40 տարի շրջագայել են Գերմանիայում, հավաքել ու գրի են առել ժողովրդից լսած հեքիաթները չարի ու բարու մասին: 
Գրիմ եղբայրների հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար: Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Լավագույններից են «Մոխրոտը», «Հենզելն ու Գրետելը», «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները», «Ձյունանուշն ու Ալծաղիկը», «Ոսկե սագը», «Կապույտ մոմը», «Կեռնեխ թագավորը», «Անտառի տնակը», որտեղ բազմաթիվ նենգ, խարդախ, դաժան ու չար հերոսներին հաղթում են բարի, ազնիվ, առաքինի ու գեղեցիկ հերոսները: 
Բարի ու չքնաղ Մոխրոտին օգնության են հասնում ճնճղուկներն ու աղավնիները: Շնորհիվ բարի փերու` նա ամուսնանում է արքայազնի հետ, իսկ խորթ մայրն ու քույրերը պատժվում են Մոխրոտին հալածելու համար: Ձյունանուշ և Ալծաղիկ բարեսիրտ ու մաքրասեր քույրերը ձմռանն արջին տեղ են տալիս իրենց տաքուկ խրճիթում: Պարզվում է, որ այդ բարի ու մռթմռթան արջը թագավորի տղա է, ում կախարդել է չար թզուկը. կախարդանքը վերանում է, և Ձյունանուշն ամուսնանում է արքայազնի, իսկ Ալծաղիկը՝ նրա եղբոր հետ: 
Քույր և եղբայր Հենզելն ու Գրետելն իրենց սիրո շնորհիվ հաղթում են չար պառավին և ապահով վերադառնում տուն: 
Ընկերական վեհ ու ամուր սիրո մասին է պատմում «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները» հեքիաթը: Իհարկե, որքան էլ հեքիաթները կախարդական լինեն, դրանց հիմքում դարձյալ իրական կյանքն է: 
Գրիմ եղբայրների հեքիաթներում  հաճախ ենք հանդիպում Հանս անունով հերոսին («Զորեղ Հանսը», «Խաղամոլ Հանսը», «Բախտավոր Հանսը», «Հանսն ամուսնանում է» և այլն): Հանսը երբեմն դատարկամիտ է, երբեմն՝ խելառ, երբեմն՝ բարի ու քաջ. նա մանուկների ամենասիրելի հերոսներից է: 
Գրիմ եղբայրները, բացի հեքիաթներից, բազմաթիվ մեծարժեք աշխատություններ են գրել բանասիրության և բանահյուսության վերաբերյալ, կազմել են բացատրական բառարան՝ 16 հատորով: Նրանք նաև գերմանագիտության և բանագիտության մեջ դիցաբանական դպրոցի հիմնադիրներն են:  
Լույս են ընծայել «Մանկական ու ընտանեկան հեքիաթներ» (2 հատորով, 1812–14 թթ.) ժողովածուն, «Գերմանական ավանդազրույցներ» (2 հատորով, 1816–18 թթ.) ուսումնասիրությունը:
Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա: