Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Կեռան թագուհու Ավետարանը» (1283 թ., Սկևռայի գրչության կենտրոն)
«Եսայի Նչեցու Ավետարանը» (1323 թ., Գլաձորի գրչության կենտրոն)
«Խիզանի Աստվածաշունչը» (1390– 1400 թթ., Խիզանի գրչության կենտրոն)
«Արճեշի Ավետարանը» (905 թ., Արճեշի գրչության կենտրոն)
Գրչության կենտրոնները միջնադարյան հայ մշակույթի օջախներ կամ հաստատություններ էին, որտեղ ձեռագիր մատյաններ են գրվել, ընդօրինակվել, նկարազարդվել, կազմվել և պահպանվել: 

Ձեռագրերը հնադարյան ոչ տպագիր գրքեր կամ մատյաններ են՝ գրված աղյուսի, կավե սալիկի, պապիրուսի, մագաղաթի, թղթի վրա: Ստեղծվել են հիմնականում վանքերին ու մենաստաններին, եպիսկոպոսարաններին ու դպրոցներին կից գրատներում, որտեղ ձեռագրերը բազմացվել են ինչպես առօրյա օգտագործման, ուսուցման ու ընթերցման, այնպես էլ հետագա սերունդներին փոխանցելու համար: 
Մեզ հասած մեծաքանակ ու արժեքավոր հայերեն ձեռագրերը գրվել և ընդօրինակվել են V–XVIII դարերում`      շուրջ 1500 գրչության կենտրոններում: Որպես կանոն՝ ձեռագրերի վերջում, լուսանցքներում կամ ազատ տեղերում զետեղված է հիշատակարան, որտեղ նշված է տվյալ ձեռագրի գրության վայրը, ժամանակը, կենսագրական տեղեկություններ ընդօրինակողի, ծաղկողի, կազմողի, պատվիրատուի մասին: Հիշատակարաններում հաճախ ներկայացված են ձեռագրի ստեղծման հանգամանքները, տվյալ ժամանակաշրջանի անցուդարձերը, որոնք ունեն յուրահատուկ պատմագրական արժեք, ինչպես նաև արտահայտում են ժամանակի գեղարվեստական ճաշակն ու մտածողությունը: Հնագույն շատ ձեռագրեր մեզ են հասել քայքայված, առանց հիշատակարանի: Նման դեպքերում գրության ժամանակաշրջանը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է: Ամենահին գրատեսակը երկաթագիրն է՝ իր տարատեսակներով: Տարածված էին նաև գրչագիրը, բոլորգիրը, նոտրգիրը, շղագիրը:
Գրչության կենտրոններում ձեռագրերի ընդօրինակմանը զուգընթաց ստեղծվել են պատմագրական, գրական, գիտական, դավանաբանական  գործեր, միաժամանակ եղել են գրի պահպանման ու զարգացման, մանրանկարչության ու կազմարարական արվեստի, մագաղաթի ու թղթի մշակման, ներկերի ու թանաքի պատրաստման և գրչության արվեստին առնչվող այլ արհեստանոցներ: Խոշոր կենտրոններում գործել են գրչապետներ ու սրբագրիչներ, ովքեր հետևել են ձեռագրի գեղեցկությանը, գրագիտությանը, ճշգրտությանը: 
Պատերազմներից և օտարների ասպատակություններից տուժել են բազում կենտրոններ, հրկիզվել գրատներ. պահպանվել են միայն Սանահինի, Հաղպատի, Հոռոմոսի վանքերի, Գոշավանքի և Սաղմոսավանքի գրատները:
Հայ առաջին գրչության կենտրոնը  Վաղարշապատն էր, որտեղ գրերի գյուտից հետո գրվել, բազմացվել և Հայաստանի տարբեր կողմերն են տարածվել հայերեն ձեռագրեր, որոնք  ընդօրինակվել ու բազմացվել են նաև գրչության այլ կենտրոններում: Մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական մագաղաթե ձեռագիրը VII դարի Վեհամոր Ավետարանն է: Ամենաուշ հայերեն ձեռագրերն ստեղծվել են XIX դարում: Առավել նշանավոր էին  Սյունյաց, Տաթևի, Վարագի, Հաղպատի, Սանահինի, Աղթամարի, Գետիկի, Գոշավանքի, Խորանաշատի, Խոր վիրապի, Մշո Առաքելոց վանքերի, Երզնկայի, Կարինի, Կարսի, Գլաձորի, Սսի, Դրազարկի, Ակների, Վանի, Բաղեշի, Կաֆայի, Սուրխաթի, Կոստանդնուպոլսի, Երուսաղեմի, Նոր Ջուղայի գրչության կենտրոնները: Հայ գրչության կենտրոններ են գործել նաև Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում, Իտալիայում, Հնդկաստանում, Հոլանդիայում, Լեհաստանում, Եգիպտոսում և այլուր:
Ներկայումս աշխարհի տարբեր վայրերում հաշվվում են ավելի քան 28.000 ամբողջական և 4000 պատառիկ հայերեն ձեռագրեր: Շուրջ 17.020 միավոր (2009 թ.) հայերեն ձեռագրեր պահվում են Մատենադարանում,  4000-ը՝ Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքում, 3800-ը՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, 2600-ը՝ Վիեննայի Մխիթարյան ձեռագրատանը, 800-ը՝ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում, 1081-ը՝ Սբ Էջմիածնի ձեռագրատանը: Հայերեն ձեռագրեր կան նաև Կոստանդնուպոլսի Ազգային պատրիարքարանում, Զմմառի վանքում ու Անթիլիասում (Լիբանան), Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Փարիզի Ազգային, Օքսֆորդի Բոդլերյան գրադարաններում, ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքում, Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան հանրային, Թբիլիսիի, Բեռլինի, Նյու Յորքի, Վաշինգտոնի և այլ քաղաքների գրադարաններում: 
«Մինաս նկարչի Ճաշոցը» (1460 թ., Արծկեի գրչության կենտրոն)
«Պատմագիրք» (1569 թ., Բաղեշի գրչության կենտրոն)