Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Գուլազյան Օլգա 
1885 թ., Թիֆլիս
1970 թ., Երևան
Օ. Գուլազյանը Սալոմեի (ձախում` աջից,  1955 թ., Գ. Սունդուկյանի 
«Էլի մեկ զոհ») և Տատիկի (աջում, 1957 թ., Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում») դերերում
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պետական 
մրցանակների դափնեկիր Օլգա Գուլազյանը բնութագրական 
դերերի խոշոր վարպետներից է հայ թատրոնում:

Օլգա Գուլազյանն ավարտել է Թիֆլիսի Խարփուխ թաղի ծխական դպրոցը: Նրա տեսած թատերական առաջին միջոցառումները նույն թաղի արհեստավորների կազմակերպած ներկայացումներն էին: Կայտառ, թեթևաքայլ, ձայնային հարուստ տվյալներով աղջնակը գրավել է սիրողական թատերախմբի դերասանների ուշադրությունը, և նրան հանձնարարել են փոքր տղաների ու աղջիկների դերեր: 
Գուլազյանը դրամատիկական ընկերության թատերախումբ ընդունվել է Սիրանույշի երաշխավորությամբ, երբ ընդամենը 16 տարեկան էր: Առաջին դերը Նատոն էր՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսում, որն արժանացել է հեղինակի խրախուսանքին: Ապա մասնակցել է Թիֆլիսի մի շարք թատերախմբերի ներկայացումներին, հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում, Կոստանդնուպոլսում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Շուշիում, Գանձակում, Նոր Նախիջևանում, Երևանում և այլուր: 
Գուլազյանի արվեստը ձևավորվել է Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի և այլ վարպետների հետ համատեղ աշխատանքում: Առաջին նշանակալի հաջողությունը Գայանեի դերակատարումն էր (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»): 1921–26 թթ-ին խաղացել է Թիֆլիսի հայկական թատրոնում. լավագույն դերը Լաուրենսիան էր (Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուրը»): 1926 թ-ին տեղափոխվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոն), որտեղ ստեղծագործել է մինչև կյանքի վերջը, կատարելագործել իր դերասանական վարպետությունը: Հայ, ռուս, արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից պիեսներում խաղացել է ավելի քան 300 դեր: 
Գուլազյանի խաղն աչքի է ընկել նուրբ ոճավորմամբ, ներքին թեթևությամբ ու պլաստիկայով: Լավագույն դերակատարումներից հատկապես ուշագրավ են Կուկուշկինան (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Քսենյան (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»), Նատալյան, Սալոմեն (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ»), Տատիկը (Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում») և այլն: Գուլազյանի վերջին դերը Մեծ մայրն էր (Արչիբալդ Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»): Նկարահանվել է «Զարե» (1926 թ.), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ.) հայկական կինոնկարներում: 
Գուլազյանը գրել է նաև «Հուշեր» գիրքը, որը հարուստ է հայ թատրոնին վերաբերող կարևոր տեղեկություններով: