Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Բելմոպան
Տարածքը՝  
23 հզ. կմ2
Բնակչությունը՝  
209, 5 հզ.
Պետական լեզուները՝ 
անգլերեն, իսպաներեն
Դրամական միավորը՝ 
բելիզյան դոլար
Բելիզը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում՝ Յուկատան թերակղզու հարավարևելյան մասում՝ Կարիբյան ծովի ափին: Բրիտանական համագործակցության անդամ է:
Տարածքը հիմնականում ցածրադիր հարթավայր է, հարավում Մայա լեռներն են (բարձրությունը՝ մինչև 1122 մ): Կլիման արևադարձային է: Գետերից են Ռիո Օնդոն և Բելիզը:
Բելիզի տարածքը մինչև XVI դարը բնակեցված էր հնդկացի ցեղերով: XVI դարում հայտնվեցին իսպանացիները, իսկ 1638 թ-ին Բելիզ գետի ափին հիմնվեցին անգլիական առաջին բնակավայրերը: 1840 թ–ից անգլիացիները երկիրն անվանեցին Բրիտանական Հոնդուրաս, իսկ 1862 թ-ից պաշտոնապես հռչակեցին իրենց գաղութը: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1964 թ-ին:
Բելիզը տնտեսապես թույլ զարգացած երկիր է: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են շաքարեղեգ, կոկոսյան արմավենի, բրինձ, ցիտրուսներ և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ: Կան սննդի արդյունաբերության և փայտամշակման ձեռնարկություններ:
Տնտեսության մեջ կարևոր տեղ ունի հյուրեկ զբոսաշրջությունը: