Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Գուլակյան Արմեն
1899 թ., Թիֆլիս
1960 թ., Երևան
Տեսարան Լև Տոլստոյի «Կենդանի դիակ» պիեսի բեմադրությունից (1951 թ., ռեժիսոր՝ Ա. Գուլակյան, ձախից՝ Պրոտասովի դերում՝ Հրաչյա Ներսիսյան)

Ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ, ԽՍՀՄ  Պետական մրցանակների դափնեկիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանն առաջիններից է հայ թատրոնում նորովի բացահայտել ազգային 
բնավորություններն ու կենցաղը. նույն արտահայտչամիջոցներն օգտագործել է «Պեպո» կինոնկարում, որի համառեժիսորն է և Դուդուլիի դերակատարը:

Արմեն Գուլակյանը 1921 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1919 թ-ին սովորել է Օվի Սևումյանի, 1919–25 թթ-ին` Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիաներում, հաճախել է նաև Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը: 1918 թ-ից Թիֆլիսում մասնակցել է Զուբալովի Ժողովրդական տան դրամատիկական խմբի ներկայացումներին: 1926 թ-ին Դիլիջանում կազմակերպել է «Կապույտ բաճկոններ» թատրոնը: 1927–60 թթ-ին, տարբեր տարիների,  Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնների գլխավոր ռեժիսորն էր: 1944–60 թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Գուլակյանի առաջին բեմադրություններից են Սունդուկյանի «Խաթաբալան», «Պեպոն», Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթը», Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»: Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Անատոլի Գլեբովի «Ինգա», Եվգենի Յանովսկու «Ցասում», Վաղարշ Վաղարշյանի «Օղակում», Ալեքսանդր Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Գրիգոր Տեր-Գրիգորյանի և Լևոն Ղարագյոզյանի «Այս աստղերը մերն են» պիեսները. կերպարների հոգեվիճակները ներկայացված են ապրումների ճշմարիտ վերարտադրությամբ: Նրա բեմադրությամբ ողբերգական հնչողություն են ստացել Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», հոգեբանական խորություն՝ Սունդուկյանի «Քանդած օջախ» պիեսները, սոցիալ-փիլիսոփայական ենթատեքստի բացահայտումով է բեմադրվել «Պեպոն»:
Մոնումենտալ ընդհանրացումների ձգտումը դրսևորվել է Գուլակյանի օպերային բեմադրություններում՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ժորժ Բիզեի «Կարմեն», Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո», Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ», Շառլ Գունոյի «Ֆաուստ», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին» և այլն: Գուլակյանի ստեղծագործական կյանքի վերջին շրջանում առանձնանում են Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» և Լև Տոլստոյի «Կենդանի դիակ» պիեսների բեմադրությունները Սունդուկյանի անվան թատրոնում: 
Արմեն Գուլակյանը գրել է «Արշալույսին» (1937 թ.), «Մեծ բարեկամություն» (1939 թ.), «Գանձ» (1940 թ.), «Ցասում» (1942 թ.), «Օրեր, մարդիկ անմոռաց» (1957 թ.) պիեսները:
Գուլակյանի անունով Երևանում կոչվել է փողոց:

   «Արմեն Գուլակյանն ամենապրոֆեսիոնալ մարդն էր մեր պետական թատրոնում»:
Հենրիկ Հովհաննիսյան
թատերագետ