Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դադիվանքի (XII–XIII դարեր) ընդհանուր տեսքը 
Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու հյուսիսային խուլ դռան գլխամասը և հարավային ճակատի բարձրաքանդակը (XIII դար) 
Դադիվանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և 
մշակութային կենտրոն` Մեծ Հայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն (Ծար) գավառում՝ Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին. 
XII–XIII դարերում եղել է եպիսկոպոսանիստ:

Դադիվանքը կամ Խութավանքը (կոչվել է խութի՝ բլրակի վրա կառուցված լինելու համար) հիմնադրվել է I դարում՝ քրիստոնեական քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում: Ծառայել է նաև որպես ամրոց: 1145 թ-ին վանքն ավերել են սելջուկները, նորոգվել է 1170-ական թվականներին:
Հայաստանի խոշոր հուշարձանախմբերից է. հյուսիսում վանքի պաշտամունքային շենքերն են, գավիթները, զանգակատունը, մատուռներ, խաչքարեր, հարավում՝ աշխարհիկ շինությունները: Այդտեղ է նաև Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը: Գլխավոր եկեղեցին՝ Կաթողիկեն, 1214 թ-ին կառուցել է Վախթանգ իշխանի կինը՝ Արզուխաթունը: Այն արտաքուստ՝ ուղղանկյուն հատակագծով, գմբեթավոր, ներքուստ՝ խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով  որմնանկարազարդ շինություն է: Ճակատներն ու գլանաձև թմբուկը հարդարված են դեկորատիվ կամարաշարով: 
Կաթողիկեին արևմուտքից կից են ուղղանկյուն բեմով, թաղածածկ գավթով եկեղեցին ու սյունասրահը՝ կառուցված XIII դարում: Երկհարկ զանգակատան առաջին հարկում տեղադրված է վանքի առաջնորդ Աթանասի՝ 1283 թ-ին կանգնեցրած նուրբ զարդաքանդակներով 2 խաչքար: Դեպի հյուսիս մեծ չափերով միանավ եկեղեցին է՝ կառուցված X–XI դարերում, որին արևմուտքից կից է 1224 թ-ին Գրիգորիս եպիսկոպոսի կառուցած քառամույթ, գմբեթավոր ժամատունը:
Կաթողիկեից հարավ XIII դարում կառուցվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ գմբեթավոր դահլիճ հորինվածքով: Հարավային հուշարձանախմբի կենտրոնում 1211 թ-ին կառուցած պալատական դահլիճն ունի ժամատներին հատուկ քառասյուն կենտրոնակազմ հորինվածք, որին արևմուտքից կից են թաղածածկ սեղանատունն ու խոհանոցը, արևելքից՝ քառակուսի գմբեթածածկ գրատունը: Վանքի հարավ-արևմուտքում բնակելի և տնտեսական շենքեր են: 1920 թ-ին գավառն Ադրբեջանին բռնակցելուց հետո վանքն այլևս չի գործել: 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանքի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները սկզբնապես ապրել են վանքի եկեղեցիներում ու շենքերում՝ զգալիորեն վնասելով  Կաթողիկեի որմնանկարները: 1993 թ-ին Դադիվանքն ազատագրվել է Ադրբեջանի ենթակայությունից և վերանորոգվել: