Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դավիթ Անհաղթ
Մոտ 475 թ., գ. Ներգին, Տարոնի գավառ 
VI դարի կես, Հաղպատ

Դիմանկարը` Հրաչյա Ռուխկյանի
 (1980-ական թթ.)
Դավիթ Անհաղթի հուշարձանը Երևանում (1986 թ., քանդակագործ` Սերժ Մեհրաբյան)
«Դավիթ Անհաղթ» (մանրանկար 1651–54 թթ-ին ընդօրինակված Ժողովածուից)
Դավիթ Անհաղթը նորպլատոնականության ալեքսանդրյան 
դպրոցի ներկայացուցիչ է, հայ փիլիսոփայության աշխարհիկ 
ուղղության հիմնադիրը, նպաստել է հայ իրականության մեջ 
փիլիսոփայության սկզբնավորմանը, վճռական դեր խաղացել 
փիլիսոփայության ճշգրիտ եզրաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում: 
Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է թողել նաև հունական, արաբական, վրացական և այլ ժողովուրդների փիլիսոփայական մտքի զարգացման վրա:

Դավիթ Անհաղթը կրթությունն ստացել է Ալեքսանդրիա քաղաքում: Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն: Աթենքում և Կոստանդնուպոլսում մասնակցել է փիլիսոփայական հրապարակային բանավեճերի, իր գիտելիքներով և ապացուցելու արվեստով հաղթել բոլորին, որի համար ստացել է Անհաղթ պատվանունը: 
Դավիթ Անհաղթի աշխատություններից մեզ են հասել «Սահմանք իմաստասիրության», «Վերլուծություն Ներածությանն Պորփյուրի», «Մեկնություն Ստորոգությանցն Արիստոտելի» և «Մեկնություն ի Վերլուծականն Արիստոտելի» երկերը: Նա փիլիսոփայությունը բաժանել է 2 մասի՝ տեսական և գործնական: Տեսական փիլիսոփայության ենթաբաժիններն են բնագիտությունը կամ ֆիզիկան, մաթեմատիկան և աստվածաբանությունը կամ մետաֆիզիկան, գործնական փիլիսոփայությանը՝ բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքագիտությունը: 
Ըստ Դավիթ Անհաղթի՝ փիլիսոփայությունը մարդուն տրված աստվածային պարգև է, որը կոչված է լուսավորելու, ազնվացնելու ու գեղեցկացնելու մարդկային հոգին և այն փոխադրելու նյութական աշխարհից դեպի աստվածայինը: Աշխարհի ճանաչման գործընթացն ունի 2 ձև՝ զգայական և բանական: Փիլիսոփայության ճանաչման առարկան ոչ թե առանձին իրերն են, այլ նրանց էությունը, ընդհանուրն ու անփոփոխը, որ առկա է իրերի և երևույթների մեջ: 
Դավիթ Անհաղթը փիլիսոփայության գոյությունը բխեցրել է Աստծու գոյությունից և պաշտպանել Աստծու՝ որպես ամեն ինչի պատճառի և արարչի սկզբունքը: Անդրադառնալով փիլիսոփայության սահմանմանը և բաժանմանը՝ առաջ է քաշել գիտությունների դասակարգման հարցը, որի կենտրոնում դրել է փիլիսոփայությունը՝ «արվեստների արվեստը և գիտությունների գիտությունը», մյուսները կա՜մ նախորդում են վերջինիս՝ որպես նախապատրաստական աստիճան, կա՜մ կազմում նրա բաղկացուցիչ մասը: Տվել է փիլիսոփայության 6 սահմանում, որոնք հետագայում օգտագործել են նաև այլ ազգի փիլիսոփաներ: 
Դավիթ Անհաղթի համոզմամբ` փիլիսոփայությունն ստեղծվել է մարդու հոգին զարգացնելու և կատարելագործելու համար:
Դավիթ Անհաղթը գրել է նաև բազմաթիվ հոգևոր երգեր: Նա հայ երաժշտության պատմության մեջ հայտնի է իր տեսական ընդհանրացումներով. արժևորել է երաժշտական արվեստի ներգործության մեծ ուժը: 
Դավիթ Անհաղթը Հայաստանում գեղագիտական մտքի սկզբնավորողներից է. առաջարկել է արվեստների դասակարգման յուրօրինակ սխեմա:
Ըստ ավանդության՝ Դավիթ Անհաղթը հայրենիքում մեծ զրկանքներ ու տառապանքներ է կրել, հալածվել և ստիպված մեկուսացել է Հաղպատի մենաստանում: Հետագայում Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը, իսկ աճյունը տեղափոխվել է հայրենի գավառ և թաղվել Մշո Առաքելոց վանքի բակում:
Դավիթ Անհաղթի անունով Երևանում կոչվել  են փողոց և հրապարակ,  կանգնեցվել է նրա հուշարձանը: