Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դիդրո Դենի
1713 թ., Լանգր, 
Ֆրանսիա
1784 թ., Փարիզ
Դ. Դիդրոյի հուշարձանը Փարիզում
Դ. Դիդրոյի հանրագիտարանի 1-ին հատորի 
տիտղոսաթերթը 
Ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, լուսավորիչ, գրող, արվեստի քննադատ Դենի Դիդրոն XVIII դարի գիտամշակութային կարևոր իրադարձության՝ առաջին հանրագիտարանի՝ «Հանրագիտարան կամ Բացատրական բառարան գիտությունների, արվեստների և 
արհեստների» (1751–80 թթ.) նախաձեռնողն է և խմբագիրը` Ժան Լերոն դ'Ալամբերի հետ: 

Դենի Դիդրոն մեծապես նպաստել է XVIII դարի ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարական նախապատրաստմանը, պաշտպանել է առաջադեմ բուրժուազիայի շահերը, քննադատել կրոնը, ավատատիրական բարքերն ու գաղափարախոսությունը: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա խոր ազդեցություն է թողել նախահեղափոխական Ֆրանսիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը: 1732 թ-ին նա ստացել է արվեստների մագիստրոսի կոչում: 
Սկզբնական շրջանում Դիդրոն հարել է դեիզմին (փիլիսոփայական ուսմունք, ըստ որի՝ Աստված անդեմ նախասկիզբ է, որն ստեղծել է աշխարհը, բայց չի միջամտում նրա հետագա կյանքին ու օրենքներին), սակայն փիլիսոփայական հիմնական երկերում՝ «Մտքեր բնության բացատրության մասին» (1754 թ.), «ԴÿԱլամբերի երազը» (1769 թ.), «Ֆիզիոլոգիայի տարրերը» (1774–80 թթ.) և այլն, անցել է մատերիալիզմին և աթեիզմին: Նա պաշտպանել է մատերիայի (նյութի) որակական բազմազանության գոյությունը, մատերիայի և շարժման կապի, մատերիայի ակտիվության գաղափարները: Հասարակական երևույթների ըմբռնման հարցում, սակայն, Դիդրոն իդեալիստ էր: Պայքարելով ավատատիրական բռնապետության դեմ՝ նա միաժամանակ մեծ դեր է հատկացրել լուսավորյալ միապետներին, կասկածանքով վերաբերվել ստորին խավերի ինքնուրույն շարժմանը: Դիդրոն կրոնի վերացումը կապել է լուսավորության տարածման հետ: 
Իր գեղագիտական երկերում («Դատողություններ դրամատիկական պոեզիայի մասին», 1758 թ., «Պարադոքս արտիստի մասին», 1773–80 թթ.), Դիդրոն մատերիալիզմի դիրքերից քննադատել է կլասիցիզմի և ռոկոկոյի ներկայացուցիչներին, պաշտպանել ժանրային գեղանկարչությունը, ռեալիստական արվեստի սկզբունքները, բարու և գեղեցիկի միասնության գաղափարը:
Դիդրոյի գեղարվեստական ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպեր, դրամաներ և այլն՝ գրված ռեալիստական-կենցաղային վեպի ավանդույթներով: XVIII դարի ռեալիզմի աչքի ընկնող երևույթ էր նրա «Միանձնուհին» (1760 թ.) հակակղերական վեպը: Ուշագրավ երկերից է «Ռամոյի եղբորորդին» (1762–79 թթ.) երկխոսությունը, որտեղ Դիդրոն բացահայտել է փլուզվող ավատատիրական աշխարհի հակասությունները, արիստոկրատական դասի արատները:
XVIII դարի ֆրանսիական մյուս մատերիալիստ փիլիսոփաների նման Դիդրոն նույնպես մեծ նշանակություն է տվել լուսավորությանն ու կրթությանը, գնահատել հատկապես դաստիարակության դերը` որպես մարդու ձևավորման գործոն: Ըստ նրա՝ երեխաների զարգացման համար էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, բնական ունակությունները: Կրթության մասին Դիդրոյի մտքերը հիմնականում շարադրված են կայսրուհի Եկատերինա II-ի խնդրանքով ռուսական կառավարության համար կազմած համալսարանի և դպրոցի ծրագրում (1775 թ.), Սանկտ Պետերբուրգում կատարած գրառումներում: Նա պաշտպանել է համընդհանուր անվճար տարրական ուսուցման սկզբունքը և ոչ դասային կրթությունը: 
Դիդրոն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ:
XIX դարի հատկապես 1-ին կեսի հայ առաջադեմ մտածողների աշխարհայացքի վրա զգալիորեն ազդել են Դիդրոյի, ինչպես նաև ֆրանսիական մյուս լուսավորիչների տեսական հայացքները: