Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժան-Ֆրանսուա Ռոսսե. «Վոլտերի դիմաքանդակը» (մոտ 1770 թ.)
Ֆեոդոր Շուբին. «Պավել 
I-ի դիմաքանդակը» 
(մոտ 1797 թ.)
Իլյա Ռեպին. 
«Լև Տոլստոյի 
դիմանկարը» 
(1887 թ.)
Էլ Գրեկո. «Անտոնիո դե Կովարուբիասի դիմանկարը» (մոտ 1600 թ.)
Հովհաննես Այվազովսկի. «Լոռիս-Մելիքովի դիմանկարը» (1888 թ.)
Դիմապատկերը կերպարվեստի ժանր է, մարդու կամ մարդկանց խմբի պատկերումը:

Դիմապատկերը գեղանկարչության և գրաֆիկայի մեջ կոչվում է դիմանկար, քանդակագործության մեջ՝ դիմաքանդակ: Դիմապատկեր է նաև ինքնանկարը: Դիմապատկեր ստեղծվում է անմիջականորեն բնորդից, փաստական նյութերի հիման վրա, հիշողությամբ կամ երևակայությամբ: 
Դեռևս անտիկ աշխարհում լայնորեն տարածված դիմապատկերը  զգալի ազդեցություն է թողել Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Փոքր Ասիայի, Հնդկաստանի և այլ շրջանների դիմապատկերի արվեստի վրա, և, ըստ տեղի ավանդույթների, ունեցել է ինքնատիպ զարգացում: Վերածննդի դարաշրջանում դիմապատկերն աննախընթաց զարգացման է հասել Սանդրո Բոտտիչելլիի, Դոնատելլոյի, Լեոնարդո դա Վինչիի, Տիցիանի (Իտալիա), Յան վան Էյքի (Նիդեռլանդներ), Ալբրեխտ Դյուրերի, Լուկաս Կրանախի (Գերմանիա) և ուրիշների արվեստում: XVII դարում նոր որակ և իմաստավորում ունեին Ռեմբրանդի, Ֆրանս Հալսի (Հոլանդիա), Ռուբենսի (Ֆլանդրիա), Դիեգո Վելասկեզի (Իսպանիա) և ուրիշների ստեղծած դիմապատկերները: XVIII–XIX դարերում այդ ժանրի նշանակալի գործեր են ստեղծել նկարիչներ Անտուան Վատտոն, Գյուստավ Կուրբեն, Օգյուստ Ռենուարը (Ֆրանսիա), Կարլ Բրյուլլովը, Իլյա Ռեպինը, Վալենտին Սերովը (Ռուսաստան) և ուրիշներ: XX դարից դիմապատկերը ձեռք է բերել նոր բովանդակություն և վերարժևորվել է. առաջնային է դարձել մարդու հոգեբանական կերպարի ստեղծումը: 
Արա Շիրազ. «Պարույր Սևակի դիմաքանդակը» (1973 թ.)
Հայաստանի տարածքում հայտնաբերվել են դիմաքանդակներ՝ հելլենիզմի և նախորդ շրջանի արձանների գլուխներ: Գեղարվեստական նշանակությամբ բացառիկ են միջնադարյան դիմաքանդակները: Նշանավոր են XI դարի Գագիկ Ա-ի արձանը, XIII–XIV դարերի մանրանկարների դիմապատկերները: Հայաստանում և հայկական գաղթավայրերում դիմապատկերի ժանրը զարգացել է XII–XIII դարերում: Դիմանկարի նշանավոր ներկայացուցիչներ են Հովնաթանյանները, Մինասը, Հովհաննես Մրքուզը, Բոգուշները, Բոգդան Սալթանովը և ուրիշներ: XIX–XX դարերում դիմապատկերներ են ստեղծել Վարդգես Սուրենյանցը, Ստեփան Աղաջանյանը, Հակոբ Գյուրջյանը, Եղիշե Թադևոսյանը, Փանոս Թերլեմեզյանը, Էդգար Շահինը և ուրիշներ:
XX դարի դիմապատկերի վարպետ է Մարտիրոս Սարյանը, նշանավոր են նաև Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը, Երվանդ Քոչարը, Նիկողայոս Նիկողոսյանը, Ալեքսանդր և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանները, Ռուդոլֆ Խաչատրյանը, Ռուբեն Ադալյանը, Հակոբ Հակոբյանը, Արա Շիրազը և ուրիշներ: 
Նիկոլայ Գե. «Ալեքսանդր Գերցենի դիմանկարը» 
(1867 թ.)
Հանս Հոլբայն (կըրտսեր). «Էրազմ Ռոտերդամցու դիմանկարը» (1552 թ.)
Նիկոլայ Ռյորիխ. 
«Ինքնանկար» 
Դավիթ Օքրոյանց. «Կնոջ դիմանկար» (1915 թ.)
Մկրտիչ Սեդրակյան. «Վարդանի դիմանկարը» (1968 թ.)
Ռուդոլֆ Խաչատրյան. «Ինքնադիմանկար» (1988 թ.)