Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դիսնեյ Ուոլտ
(1901–1966 թթ.) 
 Կալիֆոռնիայի Դիսնեյլենդի մանրակերտը

Տեսարաններ Կալիֆոռնիայի Դիսնեյլենդից 
Դիսնեյլենդն աշխարհում հայտնի զբոսայգի է ԱՄՆ-ի 
Կալիֆոռնիայի նահանգի Անահայմ քաղաքում. ստեղծել է 
կինոռեժիսոր-մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը: Մուտքի 
ցուցանակին փորագրված է. «Բարի գալուստ բոլոր նրանց, 
ովքեր այստեղ ուրախություն կգտնեն»:

Այսօր դժվար է պատկերացնել մեկին, որ ծանոթ չլինի Միքի մկնիկի ու Դոնալդ բադիկի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկարներին: Դրանց հեղինակը հանրաճանաչ ամերիկացի կինոռեժիսոր Ուոլտ Դիսնեյն է: Նա սովորել է Չիկագոյի Գեղարվեստի ակադեմիայում, ապա աշխատել է որպես նկարիչ: Այնուհետև նկարահանել է մուլտիպլիկացիոն կինոնկարներ, որոնց գլխավոր հերոսներից են Ալիսը և Օսվալդը: Նա 1928 թ-ից նկարահանել է հնչուն ֆիլմեր Միքի մկնիկի և Դոնալդ բադիկի մասին, ապա` լիամետրաժ «Երեք խոզուկներ» (1933 թ.), «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1938 թ.), «Պինոքիո» (1939 թ.), «Բեմբի» (1942 թ.), «Ալիսը հրաշքների աշխարհում» (1951 թ.), «Քնած գեղեցկուհին» (1958 թ.) և այլ կինոնկարներ: 1955 թ-ին Դիսնեյը որոշել է Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում հիմնել  զբոսայգի և այնտեղ «բնակեցնել» իր կինոնկարների հերոսներին: Այդպես է ստեղծվել հռչակավոր Դիսնեյլենդը, որտեղ զարմանահրաշ կերպով միայուսված են իրականն ու հեքիաթայինը:
Դիսնեյլենդում հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր, և տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիների, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթները, Պիզայի (Իտալիա) ընկնող աշտարակը, Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ բաներ: Դեպի Արևելք «ճամփորդողները» կտեսնեն Թաջ Մահալը (Հնդկաստան), բարի ճանապարհ մաղթող լայնաթևք կիմոնոներով ճապոնուհիների և այլն: Հնարավոր է «շրջագայել» նաև Աֆրիկայում, տեսնել Կլեոպատրա թագուհու ապարանքը Հին Եգիպտոսում, ուղտերի դանդաղ քայլող կարավանն անապատում, ջունգլիներում՝ ծառերի ճյուղերին ճոճվող չարաճճի կապիկներ, ժամանակ առ ժամանակ անսպասելիորեն հայտնվող վագերաձիեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ և այլ կենդանիներ: Կարող են «հասնել»  նաև Կենտրոնական ու Հարավային Ամերիկա` Խաղաղ օվկիանոսի հարավային
«Դիսնեյլենդ-Փարիզ» (բացվել է 1992 թ-ին)
ափերը: 
Ֆրանսիայում նույնպես, Դիսնեյլենդի նմանությամբ, Փարիզից 32 կմ հեռավորությամբ` Մառն լա Վալեում, 1992 թ-ին ստեղծվել է «Դիսնեյլենդ-Փարիզը», որտեղ կան նաև հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ, կազմակերպվում են ներկայացումներ, ատրակցիոններ և այլ միջոցառումներ:
Դիսնեյլենդներ կան նաև աշխարհի մի շարք այլ քաղաքներում: